Փոխհրաձգություն՝ Տեխասում. Փախած մեքսիկացի մաֆիոզին կրակել ու սպանել է տղամարդուն ու նրա չորս թոռներին
Տեխասի ոստիկանությունը գնդակահարել է հինգ մարդու սպանության մեջ կասկածվող փախած հանցագործին, ինչը վերջ է դրել բանտային ավտոբուսից փախչելուց հետո նրա երեքշաբաթյա որոնումներին, հայտնում է AFP-ն:
46-ամյա Գոնսալո Արտեմիո Լոպեսը ցմահ ազատազրկում էր կրում սպանության համար, երբ մայիսի 12-ին փախել էր բանտային ավտոբուսից։
Տեղական, նահանգային եւ դաշնային սպաների մասնակցությամբ որոնումներից երեք շաբաթ անց, ինչպես նաեւ նրան ձերբակալելու համար 50 000 դոլար պարգեւատրում խոստանալուց հետո, ոստիկանությունը հայտարարել է, որ Լոպեսը սպանվել է իշխանությունների հետ փոխհրաձգության ժամանակ:
Տեխասի քրեական արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյսոն Քլարքը հայտնել է, որ փախուստի օրը Լոպեսը սղոցել է երկաթե վանդակը, որում նրան պահել են ավտոբուսում, ինչից հետո հարձակվել է վարորդի վրա ու փախել։
Նրա գտնվելու վայրի մասին իշխանությունները տեղեկացել են այն բանից հետո, երբ մի տղամարդ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով որ լուր չունի իր հարազատներից, որոնք հանգստանում են Սենտերվիլում:
Հասնելով տուն՝ ոստիկանությունը հայտնաբերել է չափահասի եւ 11-18 տարեկան չորս տղաների՝ երեք եղբոր եւ նրանց զարմիկի, ինչպես նաեւ նրանց պապիկի դիերը եւ սկսել որոնել տնից անհետացած Chevy Silverado պիկապը։
Իշխանությունները հայտնել են, որ գողացած բեռնատարը նույն օրը երեկոյան հայտնաբերվել է Ժուրդանտոնում՝ Լոպեսի փախուստի վայրից մոտ 320 կիլոմետր հեռավորությամբ:
Լոպեսը, որը զինված է եղել AR-15 ինքնաձիգով եւ ատրճանակով, գնդակահարվել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։
Պարզվել է, որ Լոպեսը մեքսիկական մաֆիայի անդամ է եւ 2006 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ սպանության եւ առեւանգման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է