Որ ապրանքները կարելի է ներմուծել առանց մաքատուրքի
Կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։
ՊԵԿ-ից հայտնում են, որ սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը:
Սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար:
Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ: Կամ` 7500 տոննայի արտոնություն տրամադրված է խոզի մսամթերքի, 5000 տոննայի արտոնություն էլ` խոշոր եղջերավոր անասունների և խեկի մսամթերքի համար:
Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն, որի տրամադրող մարմինը կառավարության որոշմամբ` Էկոնոմիկայի նախարարությունն է: Սակագնային քվոտայի ժամկետն է` մարտից 28 մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)