Այս իշխանությունները եկան լոզունգներով, իբր, թե նախկին թալանը կանխելու, բայց իրենք դարձան թալանչի ու միլիոնատերեր. Սերոբ Գասպարյան ( տեսանյութ)
Մենք «ֆեյքաորս» ենք սկսելու: Եթե ԱԱԾ-ն չի զբաղվում նրանցով, որոնք լցված են հայհոյելու անգամ զոհվածի հարազատներին, ապա մենք կզբաղվենք, բոլորի տեղը գիտենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանը։
«Մեղքերն կան, որոնք նույնիսկ Աստված չի ներում, ու եթե սկսեցինք «ֆեյքաորսը», ապա նրանց ոչինչ չի փրկելու»,- ասել է Գասպարյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունները եկան լոզունգներով, իբր, թե նախկին թալանը կանխելու, բայց իրենք դարձան թալանչի ու միլիոնատերեր։ «ՀՀ-ում սատանազիմ է քարոզվում, նոր կրոն՝ «նիկոլիզմ» է ձևավորվում, և մենք արմատախիլ ենք անելու այս չարիքը», - ասել է բանախոսն ու վստահեցրել, որ հաղթելու են:
«Մենք 44-օրում էլ ենք հաղթել, ու հիմա էլ ենք հաղթելու, մենք հաղթեցինք նույնիսկ 2020-ի նոյմեբերի 16-ին, Իշխանասարում, երբ մեր ջոկատը ջախջախեց թուրքերին, նույնիսկ ռուսներն էին զարմացել, ու հիմա էլ ենք հաղթելու», - ասել է զոհված հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը` Սերոբ Գասպարյանը։
Նրա արձանագրմամբ` այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է բանակը քանդելու համար ու վստահեցրել, որ թույլ չեն տալու:
«Չեն հասցնելու»,- ասել է Գասպարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են