ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը. պետդեպ
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործում՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը: Դրա շրջանակում՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագան: Մենք հաստատակամորեն հորդորում ենք, որ այս երկխոսությունը շարունակվի և կողմերն ինտենսիվացնեն իրենց դիվանագիտական ներգրավվածությունը՝ օգտվելու գոյություն ունեցող ուղղակի փոխգործակցության մեխանիզմներից, ձգտելու գտնել համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր կարևոր հարցերի առնչությամբ, ինչպես նաև կարգավորելու իրենց հարաբերությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով: Մենք պատրաստ ենք աջակցելու այս գործընթացին: Մենք շարունակում ենք պատրաստ լինել՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս ջանքերում՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր կարգավիճակում»,- հայտարարել է Փրայսը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ