Նիկոլն իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, իր օրերը հաշված են․ Իշխան Սաղաթելյան
«Հիշո՞ւմ եք, որ մենք շրջափակեցինք կառավարության շենքը, և բազմաթիվ պետծառայողներ ողջունեցին մեզ , որոշները՝ միացան։ Տեղեկություն կա, որ այդ աշխատակիցներին նկարել են, փոխանեցել են նախարարներին և փորձելու են մարդկանց ճնշել կամ՝ աշխատանքից ազատել։ Պատասխանատու կերպով հայտարարում եմ, եթե որևէ աշխատակցի նկատմամբ լինի սպառնալիք այդ նախարարը, ի դեմս մեզ, հյուր է ունենալու , գնալու ենք իր աշխատասենյակ ու բացատրելու ենք ինչը ինչից հետո է»,-այս մասին Ֆրանսիայի հգրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը ։
«Օրվա իշխանությունն ասում է ապագա կա զիջելով, մենք ասում ենք ապագա չկա զիջելով, մենք մերժում ու անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին՝ օրվա իշխանության պատկերացումները։ Հետևաբար, այս իշխանությունների ընթացքը պետք է կասեցնենք։ Մեկ անգամ ևս դիմում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի պատասխանատու քաղաքական անհատներին ու ուժերին, գիտական, մշակութային, հոգևոր համայնքին, պահանջատեր երիտասարդույթյանը դուրս եկեք փողոց՝ երկրի՝ դեպի անդունդ կասեցնելու մանդատով»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք քայլ առ քայլ իրականացնում ենք․․․ Վստահեցնում եմ, ամեն օր մեր պայքարին միանում են նորանոր շերտեր, տարբեր խավերի ներկայացուցիչներ։ Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր կմակարդակ, որպեսզի մեր շարժմանը նոր թափ հաղորդենք ․․․Ակնհայտ է՝ Նիկոլն իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, իր օրերը հաշված են ։ Մենք այս ամբիոնից շատ ենք խոսել անելիքի մասին․ փողոցային պայքարով, համաժողովրդական ընդվզման միջոցով պետք է երկրում ստեղծել երկիշխանություն։ Պետք է ապացուցենք, որ երկիրն այլևս իշխանություն չունի և ժողովրդի իշխանությունը փաստ է այս հրապարակում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները