ԵՄ-ն դիտարկում է գազի գնի սահմանափակման հնարավորությունը ՌԴ-ից մատակարարումների կրճատման դեպքում. ԶԼՄ-ներ
Եվրահանձնաժողովը ցանկանում է չեղարկել ԵՄ մրցակցային կանոնները, որպեսզի
կառավարություններին թույլ տա նվազեցնել գները սպառողների համար ռուսական
գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում, շաբաթ օրը գրել է
գերմանական Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով հանձնաժողովի՝ «էներգետիկ
շուկա կարճաժամկետ միջամտությունների մասին» փաստաթուղթը։
Փաստաթղթի համաձայն՝ Եվրամիության անդամ երկրներին պետք է թույլ տրվի
կարգավորել սպառողական գներն անցումային ժամանակաշրջանում՝ դրանք սուր
դեֆիցիտի դեպքում կտրուկ աճից պաշտպանելու համար, հայտնում է Reuters-ը։
«Այդ միջամտության ֆինանսավորումը զգալի գումարներ է պահանջում»,- փաստաթուղթը մեջբերում է Welt am Sonntag-ը։
Մարտին Եվրամիությունը նախազգուշացրել էր, որ գազի մեծածախ գները
սահմանափակելու փորձը խնդիրների կհանգեցնի եւ կխաթարի կանաչ էներգիային
անցնելուն ուղղված ջանքերը:
Արդեն մայիսին Եվրահանձնաժողովը պտք է մինչեւ 2027 թ. ռուսական հանածո
վառելիքի արտադրության աստիճանական դադարեցման մանրամասն ծրագիր
ներկայացնի՝ «Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան», որը գազի 40
տոկոսը ԵՄ է մատակարարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել