Մենք ցանկանում ենք աջակցել Սյունիքին․ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Մենք ցանկանում ենք աջակցել Սյունիքին, եւ խոսքը ոչ միայն ճանապարհաշինարարական աշխատանքների, այլեւ կրթության ոլորտում համակարգի զարգացման մասին է։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Ես շատ եմ սիրում այս վայրը, եւ մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել Սյունիքի համար: Մենք ուզում ենք հաջողության հասնել, մենք դեռ բավական ժամանակ ունենք բոլոր ծրագրերը նորից քննարկելու ու իրականացնելու համար։
Մի քանի շաբաթ առաջ կին դեսպանների հետ այցելեցինք Սյունիք։ Նախորդ տարի ԵՄ երկրների բոլոր դեսպանները նույնպես այցելել էին Սյունիք, որպեսզի գնահատեին իրավիճակը։ Շատ կարեւոր է, որ այս ամենն ուղղված է մարդկանց աջակցությանը։ Քաղաքացիական հասարակությունը նույնպես պատրաստ է ներգրավվել ծրագրերի իրականացման մեջ»,- հավելեց դեսպանը։
Նա եւս մեկ անգամ հայտնեց հակասությունների լուծման գործում Հայաստանին և Ադբեջանին աջակցելու ԵՄ-ի պատրաստակամությունը։
«Դա բխում է բոլորիս շահերից։ Մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել կողմերին, այդ թվում՝ փորձագիտական եւ այլ աջակցություն։ Բանակցությունները շարունակվում են»,- եզրափակեց Վիկտորինը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ