Էս ամեն ինչի մեջ մեզ քաշել-գցել են իշխանության քարոզիչները, ամբողջ պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա». մանրամասներ Գյումրիի դեպքից
Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Գոռ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով մանրամասներ է ներկայացրել Գյումրիի դեպքերի հետ կապված՝ հայտնելով, որ գնում է Գյումրիի ոստիկանություն:
«Այդ հայտնի տեսանյութը, որը տարածել էին իշխանությունները, թե մենք իբր տարիքով մարդիկ ենք ծեծում, ներկայացնեմ իրականությունը: Բայց նախ ասեմ, որ այդ ամեն ինչից հետո ընկեր Արծվիկը զանգել է Արգիշտի Քյարամյանին, որովհետև մենք ասել ենք, որ մեր վրայով սենց բան է շրջանառվում, և, որ մենք առավոտը կներկայանանք ոստիկանության բաժանմունք: Ասել են՝ Գյումրի, ասել ենք՝ լավ, կգանք Գյումրի և կասենք, որ իրականությունն այլ է, և այնպես չէ, ինչպես որ ներկայացվում է իշխանության քարոզիչների կողմից: Սակայն Գյումրիի ճանապարհին ենք, և իմանում ենք, որ մեր տուն են գնացել, Տարոն Մանուկյանենց տուն են գնացել, այդ ամեն ինչից հետո էլ ուզեցել են բերման ենթարկել և շոու սարքել, ներկայացնել մեզ իբրև հանցագործ: Իսկ իրականությունն այն է, որ Գյումրիում ինչ կատարվել է՝ Հոռոմի խաչմերուկից սկսած, թե իբր գերիների ծնողներ էին, դա իր քարոզիչների միջոցով կազմակերպել էր օրվա իշխանությունը: Դեմքով անձամբ ճանաչում եմ, անուն-ազգանուններով գիտենք: Դրանից հետո կանգառում այդ մարդիկ, որոնք կային և որոնց հետ միջադեպը եղավ, մինչև դա այդ կազմակերպիչին տեսել եմ ես՝ ոստիկանության հետ մեջտեղում կանգնած:
Մի քսան հոգու մեջ իրան պահում էին, հեռախոսներով համակարգում էր: Էդ մարդիկ, որոնց հետ միջադեպը եղել է, մինչև մեր հասնելը, թքել են ավտոների մեջ, ձվերով խփել են ավտոներին, խփել ջարդել են մեր ավտոները, բոլոր ավտոների բաները կա: Մեր ավտոյի վրա էլ են ձվով խփել, քֆուրներ արել: Մենք իջել ենք, մոտիկացել և ասել ենք՝ ինչի՞ համար եք անում, չե՞ք ամաչում, տարիքով մարդիկ եք: Բրթբրթոց է եղել, իրանց մոտից ձվերը վերցրել և խփել ենք էդտեղ գետնի վրա, բրթբրթել ենք և ասել՝ ամոթ է, տարիքով մարդիկ եք: Դրանից հետո մոտիկացել ենք հարևաններին, ներողություն խնդրել, որ իրանց բակում էդպիսի միջադեպ է եղել: Էդ մարդիկ էլ ասել են, որ իրանց չեն ճանաչում, որ էդ բակից չեն, էդ մարդկանց բերել և էդտեղ կանգնացրել են, որ սպասեն մեզ, որպեսզի այդ միջադեպը, սադրանքը տեղի ունենա:
Civic.am-ի լրագրողը մի կողմում սպասելուց է եղել, և իրենք են նկարել մեզ: Էս ամեն ինչի մեջ մեզ քաշել-գցել են իշխանության քարոզիչները, մենակ ամբողջ պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա: Ես վստահ եմ՝ այդ մարդիկ փողով բերած մարդիկ են, կամ այդ մարդկանց էրեխեքը կամ թոռներն անմիջապես կապ ունեն ՔՊ-ի հետ: Վստահ եմ, և մենք դա իմանալու ենք: Բայց ամեն ինչով հանդերձ՝ մեզ այս պայքարից չեն կարող հետ պահել, որովհետև սա մեր հայրենիքի համար պայքար է, էս պայքարին մենք մինչև վերջ գնալու ենք՝ բերդերով, գերիների ծնողներ ներկայացող քֆուր անող լկտի կանանցով, ՔՊ-ի փողով տասովշիկներով, ձվերով, հայհոյանքներով, այսպիսի սադրանքներով: Էդ Գյումրիի ջահելը, որ կա, էն մյուսը, որ էս ամբողջ սադրանքը կազմակերպում են, մեզ էս պայքարից հետ չեն պահելու»,- մանրամասնել է նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ