Այսօր՝ ժամը 19։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան
Այսօր՝ ժամը 19։00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում՝ օրվա աշխատանքը ամփոփելու և վաղվա աշխատանքները պլանավորելու ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նա Ֆրանսիայի հրապարակ է վերադարձել դիմադրության երթի ուղղություններից մեկը գլխավորելով՝ մայրաքաղաքի փողոցներում ու բուհերում անհնազանդության ակցիաներ իրականացնելուց հետո։
Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ մայրաքաղաքում փակված փողոցներից զատ փակ են նաև մարզային մայրուղիները։
«Այս պահին փակ են Սևան-Երևան մայրուղին, Սպիտակ, Ալավերդի, Ապարան, Մասիս, Գյումրի․․․ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում արժանապատիվ մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց՝ ցույց տալով, որ Նիկոլն այլևս անելիք չունի Հայաստանում և պետք է հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև փաստեց, որ դասադուլը շարունակվում է՝ ԵՊՀ-ում 80 տոկոսով կա դասադուլ։
«Կոչ եմ անում վաղվանից աշակերտներին էլ դպրոց չուղարկել, որքան շատ դուրս գանք՝ այնքան արագ կլուծենք սրանց հարցերը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան․ «Որքան շատ են բերման ենթարկում, այնքան մեր թիվն ավելանում է»։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ