Երևի Նիկոլը խմած քնած է, դրա համար Նիկոլից թույլտվություն չեն կարողանում վերցնել, որ մեզ ներս թողնեն․ Գեղամ Մանուկյան
Ոստիկանությունն այստեղ երկու իրավունք ունի՝ պաշտպանել ոստիկանության շենք, անվտանգությունը, ինչպես նաև պատգամավորների սահմանադրական իրավունքը․ սակայն ոստիկանությունը հիմա ի վիճակի չէ պաշտպանել պատգամավորների սահմանադրական իրավունքը, Արաբկիրի քննչական բաժանմունքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբկացության պատգամավոր Գեղամ Մանուկյան, ում, մյուս պատգամավորների հետ միասին, ոստիկանները թույլ չեն տվել մուտք գործել բաժանմունք, որտեղ ՀՅԴ-ական ակտիվիսներ են պահվում։
«Այստեղ հավաքված որևէ քաղաքացին, այդ թվում՝ պատգամավորները, որևէ կերպ չեն խոչընդոտում ներսում գտնվող մեր ընկերների տեղափոխությանը ժամանակավոր պահման վայր»,– ասաց նա՝ հավելելով, որ իրենց պահանջ է, որ պատգամավորը կարողանա օգտվել իրա բոլոր իրավունքներից։
«Բայց այստեղ ՀՀ ոստիկանության այսքան ծառայող ուղղակի ոտնահարում է Սահմանադրությունը՝ ծայրից ծայր։ Պատգամավորը հիմա կարող է ոտքով հարվածել և կոտրել դուռը, քանզի ներսի ոստիկանը չի հարգում պատգամավորների իրավունքներ»,– հավելեց նա։
Հարցին, թե ինչու պատգամավորներին թույլ չեն ալիս մուտք գործել բաժանմունք, Գեղամ Մանուկյանն ասել է․ «Չգիտեմ, նույնիսկ չեն կարողանում ասել, թե ով է արգելել։ Երևի բոլորը հիմա վախենում են, Նիկոլը խմած քնած է կամ քնած է, դրա համար Նիկոլից թույլտվություն չեն կարողանում վերցնել։ Մենք փորձոելու ենք մինչև վերջ մեր իրավունքներն իրականացնել այստեղ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...