Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Մամուլ

ԵԱՀԿ Մինսկի խմբում խաղադրույքները բարձրանում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը, ով ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների խզման ֆոնին նշանակվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների սատարման գծով խորհրդական կամ մոտավորապես նման մի բան, ժամանել է Բաքու:

Երբ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանն Արցախում ֆիզիկական ներկայություն հաստատելու համար կապիտուլյացիայի հայտարարություն էր ասպարեզ բերում, հույսեր էր տածում, թե աշխարհը պետք է Ռուսաստանին առանձնահատուկ դեր վերապահի Հարավային Կովկասում, գուցե նույնիսկ շնորհակալ լինի տարածաշրջանը խառնելու եւ այնտեղ հաստատվելու համար: Ինչ խոսք, նման ոչինչ չպատահեց: Այնուհետ ՌԴ նախագահ Պուտինը փորձեց առանց որեւէ իրավական հիմքի ու իրավասության հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափ ձեւավորել օդում` իր, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ, ու այդ հեղհեղուկ ձեւաչափում Հարավային Կովկասում փաստացի տեղաշարժեր կատարել: Գործնականում ոչինչ էլ չկարողացավ անել, որովհետեւ անգամ Փաշինյանի նման թուլամիտ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված դիվանագիտական սխալներից դաս էր քաղել եւ այս անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանի տարածքի դեմ ոտնձգության հարցը կտեղափոխի ՄԱԿ ԱԽ, որտեղ Ռուսաստանը ոչ մեկի աչքի լույսը չէ (Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո արդեն բոլորի աչքի փուշն է): Փաշինյանի սպառնալիքը եւ Ֆրանսիայի նախագահի բարձրաձայնած պատրաստակամությունը` ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ոտնձգությունների հարցը բարձրացնելու, Ադրբեջանին էլ, Ռուսաստանին էլ գամեցին տեղում` Սեւ լճի եւ Սոթքի հանքավայրի մատույցներում, եւ բացի ռուսական խաղաղապահների` Արցախում մնալուց եւ մի քանի ցավալի սահմանային միջադեպից, ուրիշ ոչինչ 2021-ին չպատահեց:

Այժմ, չգիտես` սեփական հաշվարկներով, թե Ռուսաստանի հուշումով, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմանը զուգահեռ, Իլհամ Ալիեւն ինչ-որ հարաբերությունների կարգավորման առաջարկ է ուղարկել Հայաստան, այն ժամանակ, երբ Հայաստանին ոչ մի հարաբերությունների կարգավորում էլ հարկավոր չէ Ադրբեջանի հետ: Հայաստանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների թեման պատվիրակում է Մինսկի խմբի համանախագահների հովանուն եւ միջնորդությանը, այլ կերպ ասած` գրեց սառույցին, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ներառյալ համանախագահները, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հազիվ թե իրար նույնիսկ հանդիպեն:

Ահա այս իրավիճակում, եւ Պուտինին, եւ Ալիեւին անհրաժեշտ թվաց Մինսկի խումբը շրջանցող ինչ-որ հեղհեղուկ ֆորմատ ձեւավորել եւ Հայաստանի հանդեպ ճնշումներով փորձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորելու թեմայից խոսել, երբ ԼՂ հակամարտությունը որեւէ կերպ կարգավորված չէ` անկախ Ալիեւի երազանքներից: Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ կարծի, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չկարգավորված հարաբերությունները տեսանելի ապագայում կարգավորվելու են, բայց ի՞նչ կարիք կա դրա վրա ժամանակ ու ջանք վատնել առհասարակ, քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ:

Չգիտեմ` Հայաստանը միայնակ որքան կարող էր դիմանալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշումներին եւ շտապողականությանը, բայց երբ Ալիեւին ու Փաշինյանին հրավիրեցին Բրյուսել, վերջիններս էլ գլուխները կախ գնացին եւ այնտեղ էլ ասացին, որ պատրաստ են ԵՄ-ի օժանդակությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հանձնաժողով ձեւավորել, չգիտես էլ ինչ անել, Ռուսաստանը հասկացավ, որ իրեն լրջորեն ու վճռականորեն հակակշռում են` ցույց տալով, որ որքան ազդեցություն ու լծակներ Հարավային Կովկասում ունի ինքը, դրանից ավելի մեծ ազդեցություն, լծակներ ու ապագա ունի նաեւ Արեւմուտքը:

Եթե Ռուսաստանն իր ներկայիս միջազգայնորեն մեկուսացված, տնտեսական կոլապսի գնացող ու պատերազմում ջախջախվող վիճակով կարող է հավակնել Հարավային Կովկասում զարգացումներ գեներացնելուն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի համար ի՞նչ դժվարություն պիտի լինի հակաքայլեր անելը: Մոսկվայում տեսան, թե ինչպես Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել հրավիրեցին եւ բացատրեցին, որ եթե երկկողմ հարաբերություններ են պատրաստվում կարգավորել, դա լինելու է ԵՄ-ի հայտարարությունների եւ հովանու ներքո:

Եթե Ռուսաստանը փորձեց Հարավային Կովկասում ավտոնոմ խաղեր տալ` Մինսկի խմբի իր համանախագահին նշանակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գծով խորհրդական, ԱՄՆ-ն ավելի առաջացավ` Մինսկի խմբի իր համանախագահ Էնդրյու Շոֆերին նշանակելով Հարավային Կովկասում ընթացող բանակցությունների գծով ավագ խորհրդական` միացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Վրաստանի ճգնաժամի հարցով բանակցությունների մանդատները:

Ասել է թե` եթե դիրքավորվում ենք, ապա դիրքավորվում ենք ամբողջ Հարավային Կովկասում, բոլոր խնդիրների ուղղությամբ միաժամանակ: Տեսնենք, թե սեպարատ խաղեր տալու Ռուսաստանի հույսերից ու փորձերից այդուհետ ինչ կմնա:

ԱՄՆ դեսպանատուն ուղղված իմ երկու-երեք հարցերին տրված պատասխաններից խաղադրույքները բարձրացնելու այդ միտումը հստակ երեւաց: Հարցերն էին.

1. Արդյոք պրն Էնդրյու Շոֆերը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

2. Ե՞րբ եւ ի՞նչ նպատակով է պրն Շոֆերը նշանակվել ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում, եւ նրա այս նոր մանդատն ի՞նչ է ներառում:

3. Որքա՞ն հաճախ է Պետդեպը տարածաշրջանային հարցերով հատուկ խորհրդականներ նշանակում: Ե՞րբ եւ ո՞ր դեպքերում է դա արվում:

Պատասխաններն են.

1. Էնդրյու Շոֆերն ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականն է կովկասյան բանակցությունների գծով։ Այդ պաշտոնում նրա իրավասությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ ծառայելը և ռուս-վրացական հակամարտության շուրջ Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելը, ի թիվս այլնի (Andrew Schofer is the U.S. State Department’s Senior Advisor for Caucasus Negotiations. His responsibilities in that capacity include serving as the U.S. Co-Chair of the OSCE Minsk Group and leading the U.S. Delegation to the Geneva International Discussions on the Georgia-Russia conflict, among others):

2. Պրն Շոֆերը, որպես կովկասյան բանակցություններում ավագ խորհրդական, կանոնավորապես այցելում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ՝ հանդիպելու կառավարության ու քաղաքացիական հասարակության զրուցակիցների հետ (As the Senior Advisor for Caucasus Negotiations, Mr. Schofer regularly travels to all three South Caucasus countries to meet with government and civil society interlocutors):

ՀԳ. Ինչու՞ է պրն Շոֆերի պաշտոնը կոչվում ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում եւ ոչ թե Հարավային Կովկասի բանակցություններում, ե՞րբ է նշանակվել, առհասարակ՝ ե՞րբ են նման խորհրդականներ նշանակվում. այս հարցերին նախընտրել են չպատասխանել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում