Ջահերով երթը նաև բողոք է մեր իշխանության դեմ, այլ կերպ չի կարելի բացատրել այս ոգևորությունը. Հրանտ Մարգարյան
Ցավում եմ, որ այսօր ջահերով երթը նաև բողոք է մեր իշխանության դեմ, որովհետև այլ կերպ չի կարելի բացատրել այն ոգևորությունը, որ այսօր տիրում է այստեղ, մասնակիցների այսքան մեծ թիվը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Մենք այս ջահերով երթը սկսեցինք 24 տարի առաջ, այն ժամանակ 90 հոգի էինք: Տարեցտարի ձնագնդիկի պես մեծացավ և տարածվեց: Այսօր Հայաստանի բոլոր մարզերում և Սփյուռքի բազմաթիվ քաղաքներում դրված է այս ավանդույթը: Մինչև հիմա սա բողոք էր Ցեղասպանության հարցում մեր իրավունքներին վերատիրանալու համար՝ ուղղված աշխարհին և Թուրքիային: Ցավում եմ, որ այսօր սա նաև բողոք է մեր իշխանության դեմ, որովհետև այլ կերպ չի կարելի բացատրել այն ոգևորությունը, որ այսօր տիրում է այստեղ, մասնակիցների այսքան մեծ թիվը: Ցավալի է, բայց մենք ստիպված ենք այսօր մեր իշխանությանն էլ ասել, որ մենք տերն ենք մեր իրավունքների»,-ասաց նա:
Մարգարյանի կարծիքով` իշխանությունը այլ ուղղության մեջ է, նրանք ազգային ուղուց դուրս են եկել:
«Նրանք չունեն հայրենիքի խնդիր, հայրենիքը նրանց համար տարածք է, չունեն պատմության խնդիր, պատմությունը նրանց համար ավելորդ բեռ է, նրանք չունեն ազգայիբ հեռանկար, նրանք կոսմոպոլիտ են: Չի կարելի հայրենասեր լինել և հայրենիքը նվիրել, չի կարելի հայրենասեր լինել և հայրենիքի համար չպայքարել: Ես այս պայմաններում հարաբերությունների կարգավորմանը դեմ եմ: Մեր իշխանության բարոյական վիճակը մեզ չի տալիս վստահություն, որ նրանք կարող են հայկական շահերից ելնելով արժանապատիվ կարգավորման գնալ: Մենք բոլոր ճակատներով կռվելու խնդիր չունենք, բայց ունենք իրավունքներ, որոնք սերունդներին են պատկանում, և սերունդների իրավունքը չենք կարող այսօր ոտնակոխ անել»,-ասաց նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում