Մեր պայքարն անշրջելի է․ Արթուր Վանեցյան
Մեր պայքարն անշրջելի է, այն թափ է հավաքելու, եւ մենք հասնելու ենք մեր հիմնական նպատակին։ Այս մասին ապրիլի 23-ին Երեւանի Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն անժամկետ բողոքի ակցիա է անցկացնում։
Նրա խոսքով՝ սա ապակենտրոնացված ցանցային պայքար է, որն ունի միայն մեկ նպատակ։ Սրանով Վանեցյանը բացատրեց, որ խորհրդարանական ընդդիմության մնացած ներկայացուցիչներն իրենից առանձին պայքար են սկսում։ «Շատերը դեռ չեն գիտակցում տեղի ունեցողի լրջությունը, լսում են իշխանությունների մանիպուլյատիվ հայտարարությունները։ Մեր գործն արդար է, եւ դրա հաջողությունն այլընտրանք չունի։ Այն էներգիան, որով ես եկա Ազատության հրապարակ, քաղաքացիների հետ շփվելուց հետո եռապատկվել է։ Շարժումը, որը թափ է հավաքել երկրով մեկ, չունի կուսակցական պատկանելություն, չկան հստակ սահմանված առաջնորդներ, սա պայքար է հանուն Հայաստանի, Ղարաբաղի եւ հայ ժողովրդի»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը։
Նա կոչ արեց բոլորին ակտիվորեն մասնակցել հանուն հայրենիքի իրենց ձայնը բարձրացնողների գործունեությանը, միանալ բոլոր այն կառույցներին, որոնք ուզում են, որ Հայաստանն անվտանգ լինի։
«Այսօր մենք բոլորս կմիանանք համազգային ջահերով երթին։ Վաղը՝ ապրիլի 24-ին, հայտարարում ենք լռության օր։ Ապրիլի 25-ի առավոտյան կրկին կհավաքվենք Ազատության հրապարակում եւ կսկսենք պայքարի երկրորդ փուլը։ Միասին մենք բազմաթիվ գործողություններ կիրականացնենք, որպեսզի ցույց տանք մեր միասնությունը, որպեսզի արթնացնենք այն մարդկանց, ովքեր դեռ չեն միացել մեր համաժողովրդական շարժմանը»,- ընդգծեց Վանեցյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...