Միջազգային հարաբերությունների համակարգը շարժվում է դեպի բազմաբեւեռ աշխարհ. ԱՄՀ
Միջազգային հարաբերությունների համակարգն անցնում է տրանսֆորմացիայի շրջան՝ շարժվելով դեպի բազմաբեւեռ աշխարհ եւ հեռանալով ֆինանսատնտեսական ոլորտում ԱՄՆ դոլարի տոտալ գերակայությունից։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինշան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գտնվում ենք դեպի բազմաբեւեռ աշխարհ ճանապարհին: Մենք գիտենք, որ հայտնվելու ենք մի աշխարհում, որը բնութագրվում է ոչ միայն ԱՄՆ դոլարով եւ դրա գերակայությամբ»,-ասել է մասնագետը։
Նրա կարծիքով՝ այժմ հարցն այն է, թե կոնկրետ ինչպես կլինի անցումը միջազգային հարաբերությունների նոր բազմաբեւեռ համակարգին։ «Սցենարներից մեկն այն է, որ մենք կունենանք երկրների առանձին բլոկներ, որոնք զգալի մասշտաբով առեւտուր չեն վարում միմյանց հետ եւ օգտագործում են տարբեր չափանիշներ։ Իսկ դա աղետ կլինի համաշխարհային տնտեսության համար»,-նշել է փորձագետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել