Էրդողանն ընդդիմությանը մեղադրել է ինֆլյացիայի հետ կապված վախ սերմանելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմությանը մեղադրել է երկրում ինֆլյացիայի հետ կապված վախ սերմանելու մեջ, որը հասել է 20 տարվա առավելագույնին:
«Էներգիայից մինչեւ սննդամթերք, օգտակար հանածոներից մինչեւ տեխնոլոգիաներ, սննդամթերքի անհամաչափ գներն ընդհանուր խնդիր են ամբողջ աշխարհում,- ասել է Էրդողանը,- Իրականում Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ամենաքիչն են տուժել՝ արտադրական հզորությունների եւ լոգիստիկ առավելությունների շնորհիվ»:
Թուրքիան պայքարում է սրընթաց ինֆլյացիայի դեմ, որը փետրվարին կազմել է 61,14
տոկոս, ինչը ռեկորդային է վերջին 20 տարում եւ լուրջ քաղաքական խնդիր է կառավարության համար: Գների աճը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցյալ տարի լիրան կորցրել է իր արժեքի գրեթե կեսը։ Երկրի կտրուկ ինֆլյացիան հետեւեց նաեւ անցյալ տարվա վերջին տոկոսադրույքների մի շարք կրճատումներին՝ որպես Էրդողանի կողմից փոխառության բարձր ծախսերին դիմակայելու փորձ՝ աճը, ներդրումները եւ
արտահանումը խթանելու համար: Թուրքիայի նախագահը վարում է անսովոր
տնտեսական քաղաքականություն, ըստ որի բարձր տոկոսադրույքները ինֆլյացիա են
առաջացնում։
«Ես խնդրում եմ իմ ազգին ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր փորձում են վախ սերմանելու միջոց դարձնել այս բացառիկ իրավիճակը, որի մեծ մասը պայմանավորված է սեզոնային հետեւանքներով»,- ասել է Էրդողանը` նկատի ունենալով ընդդիմադիր կուսակցություններին:
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական
կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան ասել էր, որ Թուրքիայի ինֆլյացիան
14 անգամ ավելի վատ է, քան եվրոգոտունը՝ հիմնվելով եվրոպական հինգ երկրների
վերլուծության վրա։
Պատգամավորը նշել էր, որ Թուրքիայում պարենային ապրանքների տարեկան գնաճը կազմում է 70,33 տոկոս, մինչդեռ տարածաշրջանային միջինը 4,7 տոկոս է, չնայած Էրդողանը նշել էր, որ թեեւ երկրում գները «անսովոր բարձր են», բայց Եվրոպայում ավելի վատ է։
«Տնտեսության մեջ, փառք Աստծո, գործերը շատ լավ են ընթանում արտադրության ոլորտում։ Իսկ երբ գնաճը հաղթահարենք, մեր նպատակներին հասնելու համար ոչ մի խոչընդոտ չենք ունենա»,- հավելել է Էրդողանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով