Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսն ապրիլի 20-ից կբարձրանա 1 տոննայի դիմաց մինչև 110,7 դոլար
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսն ապրիլի 20-ից մինչեւ 26-ը կավելանա մեկ տոննայի դիմաց մինչեւ 110,7 դոլար՝ մեկ շաբաթ առաջվա 101,4 դոլարի դիմաց, ասված է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։
Գարու մաքսը բարձրանում է մեկ տոննայի դիմաց մինչեւ 76 դոլար՝ մեկ ամիս առաջվա 75,4 դոլարի դիմաց, եգիպտացորենի մաքսը կավելանա մեկ տոննայի դիմաց մինչեւ 66,1 դոլար՝ անցյալ շաբաթվա 65,8 դոլարից: Ցորենի եւ մեսլինի (ցորենի եւ տարեկանի խառնուրդ) արտահանական մաքսի հարկադրույքը հաշվարկված է՝ ելնելով մեկ տոննայի դիմաց 358,2 դոլար հանձնարարական գնից, գարունը՝ մեկ տոննայի դիմաց 293,6 դոլար, եգիտացորենինը՝ մեկ տոննայի դիմաց 279,5 դոլար:
Հարկադույքները կիրառվում են դրանց զետեղման օրվանից հետո երրորդ աշխատանքայն օրվանից եւ գործում են մինչեւ մաքսերի հերթական հարկադրույքների կիրառման սկիզբը: 2021 թվականի ապրիլի 1-ից ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությունն սկսել է թեստավորել հացահատիկների արտահանման «լողացող» մաքսի հաշվարկի մեխանիզմը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունիսի 2-ից:
Փետրվարի 5-ից շուկայի մասնակիցները Մոսբորսայում կնքված պարտավորագրերի մասին տվյալները հաղորդում են՝ հանձնարարական գնի հաշվարկի ձեւավորման համար: Այդ տեղեկատվության հիման վրա գյուղատնտեսության նախարարությունը որոշում է մաքսի չափը մեկ շաբաթ ժամկետով: Հաշվարկված մաքսերն ամեն շաբաթ հրապարակվում են նախարարության կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով