Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարին Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա

Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Աշխարհ

Բախումներ Ալ Աքսա մզկիթի համալիրում. տուժել է 67 պաղեստինցի

Իսրայելի անվտանգության ուժերը մինչեւ լուսաբաց ներխուժել են Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի համալիր, երբ հազարավոր պաղեստինցիներ հավաքվել էին աղոթելու Ռամադան սրբազան ամսին։ Բախումների հետեւանքով վիրավորվել է մոտ 67 պաղեստինցի, տեղեկացրել է AP-ը։

Բախումները տեղի են ունեցել Իսրայելում եւ օկուպացված Արեւմտյան ափին լարված երեք շաբաթներից հետո։ Ալ Աքսան իսլամի երրորդ սրբատեղին է։ Հրեաները այն անվանում են Տաճարի լեռ՝ վկայակոչելով երկու տաճարները, որոնք, ինչպես ասում են, այնտեղ կանգնած են դեռ հնագույն ժամանակներից։ Սրբազան վայրը հրեաների եւ մուսուլմանների համար հաճախ է դարձել իսրայելա-պաղեստինյան անկարգությունների էպիկենտրոն։

Բախումներ տեղի են ունենում հատկապես դյուրագրգիռ ժամանակներում։ Ռամադանն այս տարի համընկնում է Զատկի՝ հրեական գլխավոր տոնի, որն սկսվում է ուրբաթ օրը՝ արեւի մայր մտնելուն պես, եւ քրիստոնեական Ավագ շաբաթվա հետ, որի գագաթնակետը Զատկվա կիրակին է։ Սպասվում է, որ այդ տոներին տասնյակ հազարավոր հավատացյալներ կհավաքվեն Հին քաղաք Երուսաղեմում, որտեղ գտնվում են երեք կրոնների համար կարեւոր սրբատեղիները։

Ցանցում պտտվող տեսանյութում երեւում է, թե ինչպես են պաղեստինցիները քարեր նետում, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ լուսաաղմկային նռնակներ է օգտագործում։

Պաղեստինի Կարմիր մահիկի արտակարգ օգնության ծառայությունը տեղեկացրել է, որ հիվանդանոց է տեղափոխել 67 մարդու, որոնք վիրավորումներ էին ստացել ռետինե փամփուշտներից, նռնակներից կամ մահակներից։

Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ երեք սպա վիրավորվել է «զանգվածային քարանետման ժամանակ», երկուսը տարհանվել է դեպքի վայրից՝ բժշկական օգնություն ստանալու համար։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Պաղեստինի եւ ՀԱՄԱՍ-ի դրոշներով տասնյակ դիմակավոր տղամարդիկ ուրբաթ վաղ առավոտյան երթով մոտեցել են համալիրին եւ քարեր հավաքել։

«Ոստիկանությունը ստիպված էր մտնել տարածք, որպեսզի ցրի ամբոխը եւ հավաքի քարերը, որպեսզի կանխի հետագա բռնությունը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ոստիկանությունում հավաստիացրել են, որ սպասել են, մինչեւ աղոթքն ավարտվի։ Հայտարարությունում նշվել է, որ ամբոխը սկսել է քարեր նետել հրեական սրբատեղի համարվող Արեւմտյան պատի կողմը՝ ստիպելով ոստիկանությանը գործել։ Ոստիկաններն ասել են, որ մզկիթ չեն մտել։

Պաղեստինցիները Ալ Աքսայում ոստիկանության ցանկացած գործողություն համարում են մեծ սադրանք։

Լարվածությունը սաստկացել է վերջին շաբաթներին՝ պաղեստիցնիների հարձակումների շարքից հետո, որոնց հետեւանքով զոհվել է 14 մարդ։ Իսրայելը օկուպացված Արեւմտյան ափին ձերբակալությունների եւ ռազմական գործողությունների շարք է իրականացրել՝ պաղեստինցիների հետ բախումներ առաջացնելով։