Բայդենի վարչակազմը կենտրոնացած է այն բանի վրա, որ Ռուսաստանը չկարողանա խուսափել պատժամիջոցներից․ Սալիվան
Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է այն բանի վրա, որ Ռուսաստանը չկարողանա խուսափել պատժամիջոցներից։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ վարչակազմն այժմ կենտրոնացած է Ռուսաստանի, նրա պաշտոնյաների եւ էլիտայի դեմ արդեն իսկ գործող պատժամիջոցների կիրառման վրա։
«Քանի որ Ռուսաստանը կփորձի համակերպվել այն փաստի հետ, որ ինքը գտնվում է հսկայական տնտեսական ճնշման տակ, ի՞նչ քայլեր կարող է նա ձեռնարկել մեր պատժամիջոցներից խուսափելու համար, եւ ինչպե՞ս պետք է մենք պայքարենք դրա դեմ»:
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը «մոտակա մեկ-երկու շաբաթվա ընթացքում» կհայտարարի որոշակի քայլերի մասին, որոնք թույլ չեն տա Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից։
Սալիվանը կրկնել է, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Ռուսաստանի հետ Չինաստանի դաշինքով եւ այն հնարավորությամբ, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը կարող է փորձել օգնել Մոսկվային մեղմացնել պատժամիջոցները:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը դեռ չի տեսնում, որ Պեկինը ռազմական օգնություն է ցուցաբերում Մոսկվային։
«Ռուսաստանը եւ Չինաստանը տնտեսական հարաբերություններ ունեն, եւ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ տնտեսական կապերը շարունակվում են։ Բայց տեսե՞լ ենք արդյոք մենք այս փուլում պատժամիջոցները խափանելու, թուլացնելու կամ պաշտպանելու համակարգված փորձեր: Առայժմ՝ ոչ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով