Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր անհամաձայնությունն է հայտնում Իսրայելի ոստիկանության որոշման վերաբերյալ
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունը, որը վերաբերում է «Լույսի» արարողության անցկացման սահմանափակումներին՝ անհամաձայնություն հայտնելով իսրայելական ոստիկանության որոշման կապակցությամբ։
«Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հայտարարությունը «Լույսի» արարողության վերաբերյալ Սուրբ Հարության տոնից առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ստիպված է սույն հայտարարությունը հրապարակել` իր հավատացյալներին տեղեկացնելու այն սահմանափակումների մասին, որոնք Իսրայելի ոստիկանությունը փորձում է պարտադրել այս տարի»,-ասված է հայտարարության մեջ:
Ապրիլ 11-ին, Պատրիարքութեան ներկայացուցիչները հանդիպում ունեցան «Լոյսի» արարողութեան պատասխանատու ոստիկաններուն հետ, որուն ընթացքին վերջիններս տեղեկացուցին, թէ այս տարի պէտք է ընդամէնը 1000 ուխտաւորներու արտօնուի ՝ մասնակցիլ արարողութեան, որոնցմէ միայն 200-ը պէտք է ըլլան հայ: Մեր ներկայացուցիչները իրենց անհամաձայնութիւնը յայտնեցին եղած նոր որոշմանը եւ լքեցին ժողովը:
Հայ Առաքելական Եկեղեցին բացառիկ իրաւունքներ ունի «Լոյսի» արարողութեան ընթացքին, որոնք արձանագրուած են Ստատուս Քուոյի համաձայնագրին մէջ:
«Լոյսի» արարողութիւնը սկսելու համայ Հայ Եկեղեցւոյ իրաւունքն է բանալ Սուրբ Յարութեան տաճարի դուռը, որուն կը մասնակցին հարիւրաւոր հայ եւ օտար ուխտաւորներ՝ ականատես ըլլալու այդ բացառիկ արարողութեան: Ապա Երուսաղէմի Հայ Պատրիարքը, կրկին հարիւրաւոր ուխտաւորներու ուղեկցութեամբ, հանդիսաւոր մուտք կը գործէ տաճար, որմէ ետք իր ներկայացուցիչը՝ Երուսաղէմի Յոյն Պատրիարքին հետ կը մտնէ Սուրբ Գերեզման դուրս բերելու Քրիստոսի Յարութիւնը խորհրդանշող «Լոյս-Կրակը»:
Վերոնշեալ իրաւունքները դարեր շարունակ տարբեր իշխանութիւններու եւ տիրակալներու շրջանին իրագործուած են առանց որեւէ սահմանափակման: Ուստի, սոյն յայտարարութեամբ մենք մեր անհամաձայնութիւնը կը յայտնենք Իսրայէլի ոստիկանութեան սահմանափակումներու որոշման դէմ եւ կը պահանջենք, որ այս տարի եւս, նախորդ տարիներու նման, «Լոյսի» արարողութիւնը կատարուի առանց հաւատացեալներու թիւի սահամանփակումներու:
Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Մեր պահանջն է, որ ոստիկանութիւնը յարգէ այս յաձնառութիւնը եւ չեղեալ նկատէ սահմանափակումներու վերաբերեալ իր առած որոշումը:
12 Ապրիլ, 2022


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով