«Ցանկությունների մարաթոնի» հեղինակ Ելենա Բլինովսկայան դարձել է «ТВ-3»-ի նոր դեմքը
Աղմուկ հանած «Ցանկությունների մարաթոնի» հեղինակ Ելենա Բլինովսկայան դարձել է «ТВ-3»-ի նոր ID հոլովակների հերոսը։ Ելենան նկարահանվել է Ալիսայի կերպարում։
Պրոմոհոլովակներից մեկը պատմվում է կենսագրական պատմություն, թե «ինչպես ձգտումը նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ կյանքը փոխելու ցանկությունը կարող են փոքր քաղաքի սովորական բնակարանից հասցնել նոր իրականություն, ուր իրականանում են ամենաանհավանական երազանքները»։
«Անկեղծ ասեմ, երբ ТВ-3-ը համագործակցության մասին առաջարկ արեց, ես նույնիսկ արտասվեցի․ դա այդքան ներդաշնակ է ինձ հետ։ Եվ ես լիովին ներգրավվեցի աշխատանքի մեջ։ Էկրանին գործողությունը մեկ վայրկյան է տեւում, բայց դուք չեք պատկերացնում, թե որքան ջանք է ծախսվում դրա վրա եւ ամբողջ թիմի կողմից որքան ուժ է ներդրվում։ Դա հասկանում ես միայն այն ժամանակ, երբ գտնվում ես գործընթացի ներսում եւ ամեն ինչ քո աչքերով ես տեսնում։ Հիմա ես չեմ համբերում տեսնել ու լսել հանդիատեսի արձագանքը։ Ես անսահման ուրախ եմ մասնակցել այդ նախագծին եւ երջանիկ կլինեմ երկարացնել մեր համագործակցությունը ТВ-3-ի հետ»,- ասել է Բլինովսկայան։
Տարվա սկզվում Քսենիա Սոբչակը սկանդալային հարցազրույց է թողարկել Ելենա Բլինովսկայայի հետ։ Բլոգերը հրաժարվել էր պատասխանել Սոբչակի որոշ հարցերին եւ սպառնացել էր, որ կթքի նրա դեմքին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով