Նեհամերն ասել է, որ Պուտինի հետ «ուղիղ, բաց եւ կոշտ» բանակցություններ է վարել
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Մոսկվայում «ուղիղ, բաց եւ կոշտ» բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպումից հետո արված հայտարարության մեջ Նեհամերը նշել է, որ Պուտինի հետ քննարկումը եղել է «շատ ուղիղ, բաց եւ կոշտ»: Նա հավելել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարեւոր ուղերձը եղել է այն, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի, քանի որ «պատերազմում երկու կողմից էլ միայն պարտվողներ կան»:
Հանդիպումը տեղի է ունեցել մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում Պուտինի պաշտոնական նստավայրում։
Ավստրիական լրատվամիջոցները, այդ թվում Kronen Zeitung թերթը, հայտնել են, որ այն մոտ 90 րոպե է տեւել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով