ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին՝ «կամայական» հակակորոնավիրուսային միջոցների չկիրառել
ԱՄՆ-ն զգուշացրել է Չինաստանին՝ «կամայական» հակակորոնավիրուսային միջոցների չկիրառել եւ նշել, որ թույլ է տալիս իր որոշ աշխատակիցների լքել Շանհայում գտնվող հյուպատոսարանը՝ արգելափակված մեգապոլիսում վարակի դեպքերի աճի պայմաններում, հաղորդում է AFP-ը։
Մինչեւ մարտ Չինաստանը զսպում էր դեպքերի աճը արգելափակման, զանգվածային փորձարկումների եւ ճանապարհորդության սահմանափակումների միջոցով, բայց մարտի սկզբից ավելի քան 100 000 դեպք է գրանցվել Շանհայում։
ԱՄՆ Պետդեպարտամենտն այժմ թույլ կտա ոչ հիմնական աշխատակիցներին լքել իր հյուպատոսարանը Շանհայում։
Հայտարարության մեջ քաղաքացիներին կոչ է արվում վերանայել իրենց ճանապարհորդությունը Չինաստան՝ «կապված տեղական օրենքների եւ սահմանափակումների կամայական կիրառման հետ»։
Շաբաթ Շանհայը հայտնել է վարակման 23 000 նոր դեպքի մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով