Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխադրման ԵՄ հայտերը նվազում են երկրորդ օրն անընդմեջ
Սեզոնի փոփոխությունից հետո վերանայվում է եվրոպական գազային ոլորտի աշխատանքային ռեժիմը։ Եվրոպայում գարնան գալուստը, վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության աճը եւ սպոտային շուկայում գնի նվազումը հանգեցնում են ներկրողների կողմից ռուսական գազի ընտրության կրճատմանը, հաղորդում է «Интерфакс»-ը։
Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի տվյալների համաձայն՝ ապրիլի 9-ի դրությամբ ռուսական գազը ԵՄ փոխադրելու նոմինացիան կազմում է 79,5 միլիոն խմ, ապրիլի 8-ի դրությամբ՝ 91,2 միլիոն խմ։
Գերմանիայի եւ Լեհաստանի միջեւ ընկած հատվածում գտնվող Յամալ-Եվրոպա գազատարն աշխատում է ռեվերսային ռեժիմով, հայտնել է Gascade գազատրանսպորտային օպերատորը։
Եվրոպայում անձրեւների եւ քամոտ եղանակի արդյունքում տարածաշրջանում բարելավվել է քամուց էներգիայի արտադրության հետ կապված իրավիճակը։ Եթե անցյալ շաբաթ հողմաղացներն ապահովել են ԵՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրության միջինում մոտ 16 տոկոսը, ապա այս շաբաթ այս ցուցանիշը միջինում կազմել է 26 տոկոս, վկայում են WindEurope ասոցիացիայի տվյալները։
Օդի ջերմաստիճանի բարձրացումը եւ գազի սպառման կրճատումը թույլ են տալիս ներկրողներին վերադառնալ սպառման ծավալների ճկուն օպտիմալացման՝ կախված ինքնարժեքից։
Սպոտային շուկայում «մեկ օր առաջ ընկնելով» կնքված պայմանագիրն այժմ արժե 1000 խմ դիմաց 1157 դոլար։ Ուստի գնորդներն ավելացնում են գնումները սպոտային շուկայում՝ կրճատելով ռեկորդային թանկ երկարաժամկետ պայմանագրերի ընտրությունը։ Դրանով, մասնավորապես, բացատրվում է Յամալ-Եվրոպայով Գերմանիայից Լեհաստան ռեվերսային մատակարարումների աճը։
Եվրոպական ստորգետնյա գազապահեստարաններն ապրիլի 6-ին եւ 7-ին նետտո-ընտրության արդյունքում կարողացել են պաշարների ոչ մեծ աճ ցուցաբերել (այսօր այն կազմում է 26,26 տոկոս, օրական աճը՝ 0,18 տոկոսային կետ):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով