2018 թ. ապրիլից սկսկած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում մեր ապրելու իրավունքը․ Թադևոս Ավետիսյան. (տեսանյութ)
«Տնտեսական անվտանգության ռիսկն է առաջնային և հենց՝ անվտանգային ռիսկը»,-նման կարծիք հատնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյնաը՝ «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ։
«Այս իշխանության «շնորհիվ» մեր լավ ապրելու օրակարգերի շուրջ բանավեճը դարձավ ոչ արդիական։ Մենք հիմա չենք բանավիճում լավ ապրելու մասին»,-ասաց տնտեսագետը։
«Ասում է՝ ամեն ինչ շատ վատ է, բայց սոցիալական խնդիրները չեն կարևոր։ Այ սա է ամենավտանգավորը։ Մենք այսօր լավ ապրելու մասին խոսելու ոչ ժամանակ, ոչ տրամադրություն, ոչ էլ մեծ հաշվով իրավունք ունենք։ Մենք խոսում ենք ապրելու մասին։ Վտանգված է մեր ապրելու իրավունքը։ Վտանգվել է 2018 թ. ապրիլից սկսկած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում ապրելու իրավունքը»,-նշեց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ այս պայմաններում շատ դժվար է խոսել տնտեսական քաղաքականության մասին։
Նրա խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր մարդ ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։
«Սա փաստ է, որի մասին վկայում է նաև վիճակագրությունը։ Սա գիտի յուրաքանչյուրը։ Բայց չես կարող այդ մասին խոսել, քանի որ ի վերջո վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական երկրում վախվորած, անընդհատ զիջումներով, «կարող է առավոտյան զարթնենք, ու մեր հայրենիքի մի բնակավայր էլ տեսնենք թշնամու կողմից զավթած» մտավախությամբ ապրելը»,-ընդգծեց բանախոսը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ