Գիտնականները հերքել են կորոնավիրուսի ախտանիշներից մեկը
Այսպես կոչված «քովիդային ոտքի մատները» կարող են իրականում կապ չունենալ կորոնավիրուսի հետ։ Նման եզրակացության են եկել Կոնեկտիկուտի (ԱՄՆ) Յեյլի համալսարանի փորձագետները։ Նրանց հետազոտության արդյունքները ներկայացրել են PNAS ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսային վարակի կասկածանքով 23 մարդու տվյալներ, ինչպես նաեւ «քովիդային ոտքի մատների» գանգատներ։ Սակայն հիվանդությունը հաստատվել է միայն 3 պացիենտի մոտ։ Մասնագետները կարծում են, որ ոտքի մատների հետ կապված խնդիրների իրական պատճառն այն է, որ շատ մարդիկ համավարակի ժամանակ մնացել են տանը չեն կրել գուլպաներ եւ կոշիկներ:
Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ մանուշակագույն մատները եւ «կեղծ ցրտահարության» ախտանիշները հայտնվում են վիրուսի դեմ իմունային համակարգի ակտիվ պայքարի պատճառով։
Նոր հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ իրենք չեն կարող ամբողջությամբ բացառել SARS-CoV-2-ի նկատմամբ իմունային պատասխանը, սակայն կարծում են, որ «քովիդային մատների» ծագումն ունի որոշ անուղղակի պատճառներ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...