Օգտակա՞ր է արդյոք գարեջուրը երիկամների համար
Հակառակ տարածված կարծիքի՝ գարեջուրն օգտակար չէ երիկամների համար։ Ընդհակառակը, ալկոհոլի անգամ մեկանգամյա օգտագործումը վնաս է երիկամներին։ Այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը (Ռուսաստան)։
Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, գարեջուրը, մասնագետի խոսքով, երիկամներին ավելի մեծ վնաս է հասցնում, քան ցանկացած այլ սպիրտային խմիչք։
Մասնագետի խոսքով՝ գարեջրի օգտագործումը հանգեցնում է ջրազրկման։ Այն կրկնակի ծանրաբեռնում է օրգանիզմը եւ վնասում երիկամներին, քանի որ նպաստում է միզարտարդմանեը եւ օգտակար նյութերի, ներառյալ էլեկտրոլիտների եւ միկրոտարրերի դուրս գալուն։
«Շատ են խոսում գարեջրի՝ որպես վիտամինային խմիչքի կամ «հեղուկ հացի» մասին, բայց դա ճիշտ չէ։ Ինչպես եւ ճիշտ չէ ծարավը հագեցնելու հավաստիացումը։ Դրա բաղադրության մեջ կա ե՛ւ ալկոհոլ, ե՛ւ մեծ քանակությամբ ածխաջրածնային բաղադրիչներ, ինչը ծանրաբեռնում է երիկամները։ Ստացվում է, որ գարեջուրը ջրազրկում է օրգանիզմը երկու անգամ ավելի շատ, քան ցանկացած այլ ալկոհոլային խմիչք»,- ասել է Բրյունը։
Նրա խոսքով՝ օրգանիզմի համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի, բայց որքան շատ է սպիրտի չափաբաժինը, այնքան ավելի շատ են ախտահարվում երիկամները։
«Հետեւաբար, եթե ալկոհոլը 40 աստիճան թնդության է, ապա դրանից ավելի քիչ է հարկավոր երիկամներին վնասելու համար, թունդ ալկոհոլն ավելի թունավոր է։ Իսկ ավելի ցածր աստիճանի ալկոհոլի դեպքում ավելի մեծ քանակություն է պահանջվում։ Սպիրտի խտությունը օգտագործման ժամանակ ավելանում է ալկոհոլացմանը զուգընթաց, եւ երիկամներն ավելի շատ են «լարվում»,- ասել է մասնագետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ