Ի՞նչ ախտանշան կարող է մատնանշել վրա հասնող կաթվածի մասին
Գլխացավը կարող է վկայել իշեմիկ կաթվածի առաջացման մասին։ Այսպիսի եզրահանգման են եկել Ուրալի պետական բժշկական ինստիտուտի եւ Ուրալի դաշնային համալսարանի (Ռուսաստան) հետազոտողները։
Ինչպես տեղեկացնում է «Газета.Ru»-ն՝ հղում կատարելով կրթության եւ գիտության նախարարությանը, նոր հետազոտությունը հիմնվել է պացիենտների գլխացավի ուսումնասիրման վրա, քանի որ այդ ախտանշանը վերահաս կամ արդեն տեղի ունեցած կաթվածի նշաններից մեկն է։
Գիտնականները առանձնացրել են 3 խումբ.
պացիենտներին արդեն ծանոթ ցավ;
ցավ, որը հետազոտվողը մինչ այդ երբեք չի ունեցել;
փոփոխվող ցավ (ինտենսիվությամբ, տեւողությամբ եւ ուղեկցող այլ ախտանշաններով)։
Պարզվել է, որ ցավի առաջին եւ վերջին տեսակները ամենից հաճախ լինում են այն հիվանդների մոտ, որոնք արդեն կաթված տարել են։ Այդ խմբի 15 տոկոսի մոտ եղել է գլխացավ կաթվածից մեկ շաբաթ առաջ, եւս 15 տոկոսը տեղեկացրել է, որ այդպիսի ցավ զգացել է կաթվածի ամենասկզբում։
Մասնագետները ստացված տվյալները համեմատել են կաթվածի առաջացրած գլխացավերի արդեն գոյություն ունեցող չափորոշիչների հետ, իսկ հետո թարմացրել ախտորոշման մեթոդները։ Մասնագետների կարծիքով՝ կատարված աշխատանքը թույլ է տալիս բացահայտել կաթվածը պացիենտների մեկ երրորդի մոտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ