Ո՞ր վիտամինի պակասը կարող է հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների
Օրգանիզմում վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ դեպրեսիայի, անեմիայի եւ նույնիսկ հիշողության մասնակի կորստի:
Ինչպես հայտնում է Express-ը, ուղղակի կապ չկա մարդու մոտ դեմենցիայի զարգացման եւ այս վիտամինի պակասի միջեւ, սակայն այս տարրի պակասով տառապող շատ պացիենտներ բողոքել են ուղեղի աշխատանքի վատթարացումից։ Ռիսկի խմբում կարող են լինել տարեցներ եւ բուսակերներ:
Վկայակոչելով բրիտանացի եւ ամերիկացի փորձագետներին՝ թերթը հայտնում է, որ վիտամին B12-իպակասը, եթե չբուժվի, կարող է լուրջ եւ մշտական վնաս հասցնել հատկապես ուղեղին եւ նյարդային համակարգին։ Այն նաեւ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկաը։
Վիտամին B12-ը պարունակվում է պանրի, ձվի, ձկան, կաթի եւ մսի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս բուսակերներին ուշադրություն դարձնել բուսական հիմքով կաթի որոշ տեսակների եւ վիտամինով հարուստ այլ մթերքների վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ