«Ես երկու երես չունեմ, գուցե դա է խնդիրը». Մովսիսյանը՝ հավաքականում չխաղալու մասին
168.am-ը գրում է. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով նախկինում հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, ամերիկյան ակումբի ֆեյսբուքյան էջում անցկացված հարցազրույցի ժամանակ պատասխանել է նաև ազգային հավաքական չհրավիրվելու մասին հարցին:
Մովսիսյանը նշել է, որ միշտ ունի հավաքականում խաղալու ցանկություն, միշտ հետևում է թիմի խաղերին և միշտ աջակցում է հավաքականին, քանի որ Հայաստանի հավաքականը նաև իրենն է: Մովսիսյանը, սակայն, նշել է, որ չի կարող վերադառնալ հավաքական, քանի որ հնչել են մեղադրանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ազդում են իր համբավի վրա:
«Ինձ համար ամենից կարևորը այն է, որ մարդիկ գիտեն, որ ես պարզ, անկեղծ մարդ եմ: Ես երկու երես չունեմ, գուցե դա է խնդիրը: Եթե խնդիրը իմ անկեղծ լինելն է, ուրեմն ես երբեք չեմ խաղա հավաքականում, քանի որ երբեք չեմ փոխվի: Անկախ ամեն ինչից՝ ես միշտ հավաքականի երկրպագուն եմ, քանի որ գիտեմ՝ ինչ է նշանակում հավաքականի մաս լինելը»,- ասել է Մովսիսյանը:


















































Յուրա Մովսիսյանը լքել է Յուրգորդենը
Յուրա Մովսիսյանը գրավել է «Լոս Անջելես Գելաքսիի» դարպասը (Տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը