Ո՞ր ըմպելիքն է նպաստում մաշկի երիտասարդացմանը
Կակաոն ունի մի շարք օգտակար հատկություններ, այդ թվում՝ մաշկի երիտասարդացում։ Նման կարծիք է հայտնել Լյուդմիլա Միկիտյուկը (Ռուսաստան)։
Խոսքն, իհարկե, բնական կակաոյի մասին է՝ առանց սինթետիկ հավելումների ու գունավորիչների։ Մասնագետի խոսքով՝ կակաոյի երիտասարդացնող ազդեցությունն ապահովվում է դրանում ֆենոլների ու պրոցիանիդների պարունակության շնորհիվ։ Այս նյութերը նպաստում են կոլագենի մոլեկուլների միացմանը, որն ապահովում է մաշկի առաձգականությունն ու երիտասարդությունը։
Այս ըմպելիքը նաեւ օգնում է պաշտպանվել արեւի լույսի վնասակար ազդեցությունից, ինչպես նաեւ լավացնում է մազերի վիճակը։ «Կակաոյի փոշու բաղադրությունը հարուստ է վիտամիններով եւ հանքանյութերով, որոնք նորմալացնում են մկանների աշխատանքը եւ օգնում սակավարյունությամբ տառապող մարդկանց, ապահովում են ոսկրերի խտություն, անհրաժեշտ են ակտիվ աճի եւ հղի կանանց համար, հեռացնում են վատ խոլեստերինը եւ մաքրում լյարդը, դրական ազդում սեռական հորմոնների վրա, ապահովում են բջիջների բաժանումը եւ հյուսվածքների աճը, պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը, նպաստում են վերքերի արագ ապաքինմանը: Իսպանացի գիտնականներն ապացուցել են կակաոյի օգտակարությունը ցիռոզի եւ լյարդի ֆիբրոզի դեպքում»,-ասել է մասնագետը։
Այնուամենայնիվ, չնայած կակաոյի բոլոր առավելություններին՝ մասնագետը զգուշացրել է, որ այն պետք է օգտագործել զգուշությամբ, հատկապես, եթե սիրում եք ըմպելիքի մեջ շաքար եւ կաթ ավելացնել։ Շաքարավազի եւ կաթի հետ կակաոն արդեն դառնում է շատ բարձր կալորիականությամբ ըմպելիք, ուստի խորհուրդ է տրվում այն խմել առավոտյան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ