Պատերազմական ծանր հանցագործություն
Մեկ տարի առաջ, պատերազմական ծանր օրերին, Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը հանդիպեցին, փորձելով իրենց կարողությունները, կապերը մեկտեղել պատերազմը կանգնեցնելու, իրավիճակը փոխելու համար, բայց տեղի ունեցավ ամենասարսափելին՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետության գործող իշխանություններն ամեն ինչ արեցին նրանց հեռու պահել իրենցից: Նրանք հեռու պահեցին իրենցից նաեւ այն զորահրամանատարներին, որոնք աշխատանքից ազատվել էին 2018-ի մայիսից սկսած:
Սա պատերազմական ժամանակների ամենածանր հանցագործություններից մեկն է: Մենք դեռ հիշում ենք, եւ շարունակելու ենք հիշել, թե Արայիկ Հարությունյանն ինչ պատճառաբանություններով էր հրաժարվում հանդիպել Հայաստանի նախկին նախագահների հետ, ինչ էր ասում իր որոշումն արդարացնելու համար:
Մենք հիշում ենք, թե ինչպես է հրամանատարական կետից դուրս հրավիրել նախկին զորահրամանատարներին:
Այն ժամանակ մենք, հանրությունը կարծում էինք, թե նման որոշումների պատճառը նախկիններին չվստահելն է, այնիինչ, հետո, գրեթե բոլորը հասկացան, որ պատճառը բոլորովին այլ է: պատճառը պարտությունն արագացնելն էր:
Շատ շուտով մենք կստանանք բոլոր հարցերի պատասխանները, շատ շուտով բոլոր մեղավորները կարժանանան իրենց պատժին, արդարացի եւ օրենքով նախատեսված պատժին:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ