Ինչո՞ւ են վարժություններն այդքան օգտակար շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ
Վարժությունները կարող են ճնշել քաղցկեղային բջիջների աճը, եւ այս փաստը հաստատել է նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Medicine and Science in Sports and Exercise ամսագրում։
Ինչպես նշել է Medportal.ru-ն, տասնամյակներ առաջ բժիշկները օնկոլոգիական հիվանդներին հանգիստ էին խորհուրդ տալիս, բայց այսօր նրանք հասկանում են, որ վարժություններն օգնում են մարդկանց հաղթահարել քաղցկեղը։ Հայտնի է, որ ֆիզիկապես ակտիվ մարդկանց մոտ ավելի հազվադեպ է քաղցկեղ առաջանում, եւ ելքն էլ հիվանդությունից սովորաբար ավելի լավ է լինում։
Սակայն շատ բան անհայտ է մնում, ներառյալ այն, թե ինչ վարժություններ են առավել օգտակար։
Նոր հետազոտությունում գիտնականները հետեւել են շագանակագեղձի քաղցկեղ ունեցող 10 պացիենտի, որոնք հակաանդրոգենային թերապիա էին անցնում։ Այսպես է կոչվում այդ ուռուցքի բուժման այն տեսակը, որի ժամանակ արգելակում են տղամարդկային սեռական հորմոնների ազդեցությունը շագանակագեղձի վրա։
Հետազոտության մասնակիցներին նշանակել են վարժությունների 12 շաբաթվա կուրս սովորական բուժմանը զուգընթաց։ Այն ներառել է տարբեր տեսակի վարժություններ՝ աերոբիկ, ուժային եւ հավասարակշռության համար։ Պացիենտները նաեւ ստացել են սպիտակուցային սննդային հավելումներ, նրանց սննդակարգի կալորիականությանը հետեւել են։
Հետազոտությունը կենտրոնացել է արյան մեջ միոկինների վրա, դրանք սպիտակուցներ են, որոնք մկաններն արտադրում են մարզումների ժամանակ։ Գիտնականները ուսումնասիրել են մասնակիցների արյունը վարժությունների 12 շաբաթվա կուրսից առաջ եւ հետո եւ պարզել, որ միոկինների մակարդակը նրանց մոտ այդ ընթացքում էապես ավելացել է։ Այդ նյութերի ազդեցությունը ճշտելու համար գիտնականները փորձեր են կատարել, որոնցում այդ արյունով ներազդել են քաղցկեղի բջիջների վրա լաբորատորիայում։
«Երբ մենք նրանցից արյուն վերցրինք վարժություններից առաջ եւ հետո եւ դրանում տեղադրեցինք շագանակագեղձի քաղցկեղի կենդանի բջիջներ, մենք հայտնաբերեցինք այդ բջիջների էական ճնշման աճ երկրորդ չափաբաժնի արյամբ։ Էֆեկտը բավական զգալի էր, ինչը ցույց է տալիս, որ երկարատեւ վարժություններն օրգանիզմում ստեղծում են միջավայր, որը ճնշում է քաղցկեղի աճը»,- ասել է հետազոտության համահեղինակ Ռոբերտ Նյուտոնը Էդիթ Քոուեն ավստրալական համալսարանից։
Գիտնականների խոսքով՝ միոկինները չեն սպանում քաղցկեղի բջիջներն ուղղակիորեն, բայց տալիս են ազդանշան Т-բջիջներին, որպեսզի նրանք «հարձակում գործեն» չարորակ հյուսվածքների դեմ։ Հետազոտողներն սպասում են, որ այս մեխանիզմը կարող է լավ արդյունք տալ տարբեր ուռուցքների ժամանակ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...