Փորձագետները խորհուրդ չեն տալիս անցնել Windows 11-ին
Gartner վերլուծական գործակալության փորձագետները խորհուրդ են տվել օգտատերերին չշտապել Windows 11-ի թարմացման հարցում, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Rigister-ը:
Ըստ վերլուծաբանի` համակարգիչների տերերը կարող են չանցնել նոր ՕՀ-ի, քանի որ Windows 11-ում հնացած սարքավորումների աջակցության հարցն անհասկանալի է մնում: Այլ կերպ ասած, Gartner-ի մասնագետը չի կարող երաշխավորել, որ հին տեխնոլոգիան կշարունակի գործել ակտուալ օպերացիոն համակարգին անցնելուց հետո:
«Գործարարները 2022 թվականին պետք է փոքր փորձնական ծրագրեր սկսեն` Windows 11 21H2-ի նախնական տարբերակի կիրառմամբ»,- ասվում է զեկույցում: Մասնագետները կարծում են, որ ընկերությունները պետք է պլանավորեն գրասենյակային համակարգիչների փոխանցումը նոր ՕՀ-ին եւ համակարգը փորձարկեն համակարգիչների սահմանափակ թվով համակարգիչների վրա: «Մինչեւ 2023 թվականի սկիզբը նոր կորպորատիվ համակարգիչների մոտ տասը տոկոսը կհամալրվի Windows 11-ով»,- ասել է Քլեյնհանսը:
Microsoft-ի օպերացիոն համակարգի նոր սերնդի թողարկման ֆոնին վերլուծաբանները զեկույց են նախապատրաստել, որը կենտրոնացած է հիմնականում բիզնես օգտատերերի վրա: Gartner-ի` հետազոտությունների գծով փոխնախագահ Սթիվեն Քլինհանսը Windows 11-ը որպես ուշացած թարմացում է որակել: «Բոլոր հնարավորությունները, որոնք այն ունի, կարող էին թողարկվել որպես Windows 10-ի եւս մեկ թարմացում»,- ասել է Քլեյնհանսը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...