Սասուն Միքայելյանը կսատարի Մանվել Եղիազարյանին (Տեսանյութ)
Փետրվարի 9-ին «Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին ներկա էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Ազատամարտիկների դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:
Zham.am-ի հետ զրույցում Միքայելյանը նշեց¸ որ իր ներկայությունը պայմանավորված է մարտական ընկերոջ՝ «Համախմբում» կուսակցության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանով:
Հարցին՝ կսատարի արդյո՞ք Միքաելյանը ընկերոջը¸ եթե նա առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով, Միքաելյանը պատասխանեց.
«Հնարավոր է, ոնց չեմ սատարի»:
Ըստ Միքայելյանի, չի խանգարում անգամ այն հանգամանքը¸ որ իրենք տարբեր կուսակցություններից են:
«Ի՞նչ կապ ունի¸ մենք մի ճամփա ենք անցել¸ երկար ճամփա ենք անցել¸ գիտեք՝ որտեղից որտեղ ենք հասել: Այսօր իմ գերնպատակն է¸ որ այս երկրում ինչ-որ բան փոխվի՝ իշխանափոխություն կլինի կամ նման մի բան: Դրա համար ես իմ երբևիցե այս ժամանակահատվածում իմ հարցազրույցներում ոչ-ոք ոչ քննադատել եմ: Մարդիկ ուժեր են ձևավորել¸ ժամանակը ցույց կտա ¸ թե ով¸ որ ուղով կգնա, ըստ այդմ կորոշվի»,- նշեց նա:
Անի Շաբոյան
Zham.am


















































Մանվել Եղիազարյան. «Վախը դեղ չունի» (Տեսանյութ)
Արաբոյի Մանվել. «Հայոց բանակի օրը հաղթանակի օր է»
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա