«Ճարպերը այրող» դիետա
Այդ բազմատարբերակ ցածր ածխաջրային սննդակարգը ենթադրում է, որ սննդի մեջ կկրճատվեն ածխաջրերը, նախ եւ առաջ` օսլան (հացը, ձավարեղենը, խմորեղենը եւ կարտոֆիլը) եւ շաքարը (շաքար պարունակող բոլոր մթերքները): Դա կայունացնում է ինսուլինի մակարդակը` դրանով խթանելով ճարպի այրման գործընթացը եւ արագացնելով նյութափոխանակությունը: Տվյալ սննդակարգը ժողովրդականություն է վայելում հոլիվուդյան աստղերի եւ այլ հայտնի անձանց շրջանում:
Սննդակարգը նախատեսված է մեկ շաբաթի համար, որի ընթացքում հնարավոր է մինչեւ 5 կգ նիհարել։ Անպայման շատ ջուր խմեք (օրական 2,5-3 լ հեղուկ): Խորհուրդ է տրվում հետեւել այս կանոններին.
1. Նախաճաշը պետք է ընդունել արթնանալուց հետո ոչ ուշ, քան 2 ժամ անց:
2. Սննդի 4 ընդունում պետք է լինի. նախաճաշ (ժամը 6-9-ը), ճաշ (ժամը 10-13-ը), հետճաշիկ (ժամը 14-16-ը) եւ ընթրիք (ժամը 17-20):
Ամեն օրվա ճաշացանկը կազմվում է ինքնուրույն` ելնելով հետեւյալ սխեմայից. Նախաճաշ. 1 բաժին սպիտակուցներ (ցուցակ 1) եւ մեկ բաժին միրգ կամ բանջարեղեն (ցուցակ 2):
Ճաշ. Մեկ բաժին սպիտակուց, մեկ բաժին բանջարեղեն/միրգ եւ մեկ բաժին ածխաջրեր (ցուցակ 3):
Հետճաշիկ. Մեկ բաժին սպիտակուց, մեկ բաժին բանջարեղեն/մրգեր եւ մեկ բաժին ածխաջրեր:
Ընթրիք. մեկ բաժին սպիտակուցներ եւ մեկ բաժին բանջարեղեն կամ մրգեր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...