Հղի կանանց մոտ կորոնավիրուսի դեմ պաշտպանական եզակի մեխանիզմ է հայտնաբերվել
Հղի կանայք յուրահատուկ պաշտպանական մեխանիզմ ունեն ցիտոկինային փոթորկի դեմ կորոնավիրուսով վարակման դեպքում: Այս մասին հաղորդվում է 26 գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Հետազոտողների միջազգային խումբը, ուսումնասիրելով COVID-19-ով վարակված հղիների արյան կազմը, պարզել է, որ նրանց օրգանիզմը վարակի դեմ պաշտպանության համակարգ է «հորինել»: Փորձագետները վերլուծել են SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված 14 հղի կանանց արյան անալիզի տվյալները: Բոլոր կամավորները թեթեւ տեսքով են ենթարկվել վարակին: Արդյունքները համեմատվել են 28 առողջ հղի կանանց եւ նույն տարիքի 15 ոչ հղի կանանց անալիզների տվյալների հետ:
Գիտնականները կանանց պլազմայում ցիտոկինների՝ իմունային համակարգի ակտիվացված բջիջների 62 տեսակ են հայտնաբերել: Հղի կանայք, ի տարբերություն փորձարկման մյուս մասնակիցների, ունեին տարբեր մակարդակի պրո եւ հակաբորբոքային ցիտոկիններ, ինչպես նաեւ ինտերլեյկին-6-ի ցածր մակարդակ (հիմնական ցիտոկինը, որը կարգավորում է բորբոքումները): Բացի այդ, նրանց մոտ ավելացել էր բջիջների մակարդակը, որոնք պայքարում են վնասակար միկրոօրգանիզմների (նեյտրոֆիլների) դեմ:
Թեեւ հղի կանանց մոտ իմունիտետի վրա կորոնավիրուսի ազդեցությունը լիովին հասկանալի չէ, գիտնականները կարծում են, որ բորբոքային մոլեկուլների աշխատանքը, որոնք արձագանքում են կորոնավիրուսին, հավասարակշռված են հակաբորբոքայիններով: Այս կերպ օրգանիզմը պաշտպանված է հնարավոր ցիտոկինային փոթորիկից: Հետազոտության հեղինակները կարծում են, որ ռիսկի գործոնների բացակայության դեպքում, ինչպիսիք են շաքարախտը կամ հիպերտոնիան, կորոնավիրուսը չպետք է բարդություններ առաջացնի հղի կանանց մոտ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...