Ի՞նչ անալիզներ պետք է հանձնել COVID-19-ից հետո
Ի՞նչ անալիզներ պետք է հանձնեն կորոնավիրուս տարած հիվանդները: Իր կարծիքով կիսվել է թերապեւտ եւ տրանսֆուզոլոգ Անդրեյ Զվոնկովը:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի կլինիկական պատկերը շատ բազմազան է, ուստի ապաքինվելուց հետո պետք է ուշադրություն դարձնել, առաջին հերթին, այն օրգանների վիճակին, որոնք հատկապես շատ են տուժել հիվանդության ընթացքում:
Սակայն, ըստ փորձագետի, կան անալիզներ, որոնք պետք է հանձնեն բոլորը:
«Կովիդ տարած մարդու համար նրա վիճակի վերահսկողական անալիզն արյան ամբողջական անալիզն է, դա պարտադիր է անել: Անհրաժեշտ է նաեւ արյան մակարդելիությունը ստուգել, բավական է կարճ կոագուլոգրամա անել, որպեսզի դրանում ներառվի ՄՆՀ (Միջազգային նորմալացված հարաբերակցություն) ցուցանիշը»,- ասել է Զվոնկովը:
Դա կարեւոր է, քանի որ կորոնավիրուսային վարակի դեպքում արյան մակարդելիությունը մեծանում է, իսկ դա մեծացնում է թրոմբոզի վտանգը: Ոսւտի հարկ է համոզվել, որ վերականգնվելուց հետո արյան վիճակը նորմալացել է:
Նաեւ, ըստ մասնագետի, պետք է հակամարմինների առկայության եւ դրանց մակարդակի թեստ հանձնել:
«M դասի հակամարմինները պետք է վերահսկվեն` հասկանալու համար՝ արդյո՞ք դրանք պահպանվել են թե ոչ: G դասի հակամարմինների մակարդակը շատ ավելի կարեւոր է»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ տվյալ դեպքում հիմնական ցուցանիշը G հակամարմինների առկայությունն ու դրանց թիվն է: Ընդ որում, հավելեց մասնագետը, պետք չէ փորձել ինքնուրույն գնահատել թեստի արդյունքները, դա պետք է անի բժիշկը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...