Կապ կա՞ արդյոք մարմնի զանգվածի ինդեքսի եւ առողջության միջեւ
Շատ մասնագետներ մարմնի զանգվածի ինդեքսը՝ ՄԶԻ-ն (BMI-body mass index), կապում են մարդու առողջական վիճակի հետ: Արդյո՞ք իսկապես նման կապ գոյություն ունի: Փորձենք պարզել դա:
Ի՞նչ է ՄԶԻ-ն
ՄԶԻ-ն հաշվարկելու համար հարկավոր է հասակը՝ արտահայտված մետրերով, քառակուսի բարձրացնել, այնուհետեւ մարմնի քաշը բաժանել ստացված թվի վրա: Եթե արդյունքը 18,5-ից 25-ի սահմաններում է, ՄԶԻ-ն համարվում է նորմալ, 16-18-ի սահմաններում թիվը վկայում է մարմնի անբավարար քաշի մասին, իսկ 16-ից պակասը` քաշի ընդգծված դեֆիցիտի մասին: 25-ից բարձր ՄԶԻ-ն կապված է ավելորդ քաշի, իսկ 30-ից բարձրը՝ ճարպակալման հետ:
ՄԶԻ-ն եւ հիվանդությունները
Բարձր ՄԶԻ-ն (ճարպակալման նշան) կապում են սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, որոշ տեսակի նորագոյացությունների եւ նույնիսկ հղիության ծանր ընթացքի հետ: Միեւնույն ժամանակ, ճարպակալումը փոխկապակցված է նաեւ այս հիվանդությունների վատթարագույն հետեւանքների հետ: Այժմ, համավարակի ժամանակ, բարձր ՄԶԻ-ն համարվում է նաեւ COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի գործոն:
Ոմանք կարող են ենթադրել, որ ցածր ՄԶԻ-ն լավ է: Սակայն դա այնքան էլ ճիշտ չէ: Իրականում, մարմնի չափազանց ցածր զանգվածը կարող է կապված լինել ոսկրերի խտության կորստի (հատկապես կանանց մոտ) բարձր ռիսկի եւ ակտիվ տուբերկուլյոզի զարգացման հետ: Ավելին, մարմնի զանգվածի դեֆիցիտ ունեցող կանայք ավելի հաճախ են դաշտանային ցիկլի խախտումներ եւ վերարտադրողական խնդիրներ ունենում:
Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վարակների (այդ թվում՝ COVID-19-ի) նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը կարող է նվազել ինչպես ցածր, այնպես էլ բարձր ՄԶԻ-ի դեպքում:
Չնայած ՄԶԻ-ն հաճախ օգտագործվում է մարդու առողջական վիճակը գնահատելու համար, այն ունի մի քանի լուրջ թերություններ: Մասնավորապես, ՄԶԻ-ին ոչ մի կերպ չի նկարագրում ճարպային, մկանային եւ ոսկրային հյուսվածքների հարաբերակցությունը, որը կախված է տարիքից, սեռից, էթնիկ պատկանելությունից, ֆիզիկական ակտիվությունից: Ուստի, լավ զարգացած մկաններով մարդիկ (օրինակ՝ մարզիկները) կարող են ընկնել ավելորդ քաշ ունեցողների կատեգորիայի մեջ (քանի որ մկանները շատ են կշռում), իսկ այն մարդիկ, ովքեր տարիքի հետ կորցնում են մկանային զանգվածը, կարող են պաշտոնապես համարվել նորմալ ՄԶԻ ունեցող, չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեն ավելորդ քանակի ճարպային հյուսվածքներ:
Այսպիսով, ՄԶԻ-ն միշտ չէ, որ կարող է որպես մարդու մարմնի վիճակը նկարագրելու համարժեք ցուցանիշ օգտագործվել: Սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է վերահսկել քաշը, պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ կամ, ընդհակառակը, քաշ հավաքել, եթե այն անբավարար է, քանի որ, ինչպես վերը նշվեց, եւ՛ ավելորդ քաշը, եւ՛ դրա պակասը կարող են մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններ համարվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...