Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել վերին ատամների ցավը
Ամենից հաճախ ատամի ցավը վկայում է ատամների քայքայման կամ լնդերի հետ կապված խնդիրների մասին, սակայն այդ ցավը կարող է նաեւ շատ ավելի լուրջ խնդրի՝ քթի եւ քթի խոռոչների քաղցկեղի նշան լինել:
Մեյո կլինիկայի մասնագետները նշում են, որ քթի եւ քթի խոռոչների քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, սակայն դրա զարգացման ռիսկի վրա ազդում են շրջակա միջավայրի գործոնները: Եթե մարդը ծխում է, ենթարկվում է օդի աղտոտվածության բարձր մակարդակի, վարակվում է մարդու պապիլոմավիրուսով (HPV) կամ աշխատում է քիմիական նյութերի եւ գրգռիչների հետ, դրա ռիսկը զգալիորեն ավելի մեծ է:
«Վերին հետեւի ատամների ցավը սինուսիտների խնդիրների ընդհանուր ախտանիշ է»,- ասել է Մեյո կլինիկայի ատամնաբույժ Ալան Բ. Քարրը: «Եթե դուք սինուսիտ ունեք, այդ տարածքների հյուսվածքները բորբոքվում են, ինչը հաճախ ցավ է պատճառում»:.
Քթի խոռոչների եւ քթի քաղցկեղի այլ ընդհանուր ախտանշանների իմացությունը կարող է օգնել տարբերակել այդ վիճակները վարակից: Քաղցկեղի դեպքում կարելի է քթի արյունահոսություն նկատել, բշտիկներ կամ վերքեր, որոնք չեն բուժվում, դեմքի թմրություն կամ քոր, քթի մեջ ճնշման զգացում, ականջի ցավ կամ ճնշում, ինչպես նաեւ՝ տեսողության հետ կապված խնդիրներ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...