Կարո՞ղ են արդյոք հակակոագուլյանտները օգնել COVID-19-ի չափավոր ընթացք ունեցող պացիենտներին
Կորոնավիրուսի համավարակի սկզբից հակակոագուլյանտները՝ արյունը ջրիկացնող դեղամիջոցները, բավական լայն կիրառություն ունեն COVID-19-ի բուժման մեջ։ ԱՄՆ, Կանադայի, Գերմանիայի, Հնդկաստանի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները նոր հետազոտություն են իրականացրել՝ ստանալու համար առավելագույն լիարժեք տվյալներ հակակոագուլյանտների կիրառության արդյունավետության մասին հոսպիտալացված պացիենտների բուժման համար։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակները կենտրոնացել են հեպարինի կանխարգելիչ եւ թերապեւտիկ չափաբաժինների օգտագործման վրա COVID-19-ի չափավոր եւ ծանր ընթացք ունեցող հիվանդների մոտ։ Սկսած 2020թ. ապրիլից՝ 2200 պացիենտներ, որոնք բաժանվել էին երկու խմբի, ստացել են հեպարինի կամ կանխարգելիչ, կամ լրիվ չափաբաժին 14 օրվա ընթացքում։ Հետազոտության միջանկյալ արդյունքները, որ ստացվել են դեկտեմբերին, ցույց են տվել, որ հակակոագուլյանտների թերապեւտիկ չափաբաժինը ոչ միայն չի նվազեցնում թոքերի արհեստական շնչառության պահանջի ռիսկը, այլեւ նույնիսկ վնասում է ծանր հիվանդ պացիենտներին, օրինակ՝ կարող է հանգեցնել արնահոսության։ Այս առնչությամբ հետազոտությունը կանգնեցվել է։
Սակայն մեկ ամիս անց թարմացված արդյունքները ցույց են տվել, որ հեպարինի լրիվ չափաբաժինները կարող են օգտակար լինել COVID-19-ի չափավոր ընթացք ունեցող հիվանդների համար, ուստի գիտնականները որոշել են վերսկսել դիտարկումները։
Հետազոտության տվյալների վերջնական վերլուծությունը ներառել է կորոնավիրուսային վարակի ծանր բարդություններով ավելի քան 1000 եւ չափավոր ավելի քան 2200 պացիենտների։ Ինչպես եւ նախկինում, պացիենտների կեսը ստացել էր հակակոագուլյանտային թերապիա կանխարգելիչ չափաբաժիններով, կեսը՝ բուժական։ Մասնակիցների դիտարկումները կատարվել են 21 օր, որոնց ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են հեպարինի տարբեր չափաբաժինների արդյունավետությունը թոքերի արհեստական շնչառության պահանջի նվազման գործում։
Հեպարինի լրիվ չափաբաժինը թոքերի արհեստական շնչառության ռիսկը նվազեցրել է 98,6 տոկոսով COVID-19-ի չափավոր ընթացք ունեցող պացիենտների մոտ այդ նույն խմբի այն հիվանդների համեմատ, ովքեր ստացել էին հակակոագուլյանտի կանխարգելիչ չափաբաժին։ Արնահոսությունը՝ որպես կողմնակի էֆեկտ, ախտորոշվել է մասնակիցների ոչ մեծ մասի մոտ։ Իսկ ծանր հիվանդների մոտ հակակոագուլյանտները նվազեցրել են թրոմբոզի հավանականությունը, սակայն ոչ մի կերպ չեն ազդել թոքերի արհեստական շնչառության պահանջի վրա եւ չեն փոքրացրել հոսպիտալացման ժամկետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...