Ինչպե՞ս պաշտպանել սիրտն արտասովոր տապի ժամանակ. 5 խորհուրդ
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան հրապարակել է խորհուրդներ 50 տարեկանից բարձր մարդկանց համար, որոնք ունեն սրտի հիվանդություններ կամ ավելորդ քաշ:
Բարձր շրջակա ջերմաստիճանի դեպքում օրգանիզմը փորձում է սառեցնել ինքն իրեն՝ տեղափոխելով ավելի շատ քանակությամբ արյուն ներքին օրգաններից դեպի մաշկը: Դա կարող է նպաստել սրտի վրա ծանրաբեռնվածության մեծացմանը:
«Եթե դուք ունեք սրտանոթային հիվանդություններ, ձեր տարիքը բարձր է 50-ից եւ դուք ունեք ավելորդ քաշ, ապա պետք է ձեռնարկել զգուշության հատուկ միջոցներ, որպեսզի պաշտպանեք ձեր սիրտը»,-ասել է Դոնալդ Լլոյդ Ջոնդը Հյուսիսային-Արեւելյան համալսարանից, որը միաժամանակ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի խոսնակն է:
Մասնագետի խոսքով՝ բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք ընդունում են «սրտայինները», կարող են խորացնել տապի ազդեցությունն օրգանիզմի վրա եւ նպաստել ինքնազգացողության վատացմանը: Սակայն, չնայած դրան, չի կարելի դադարել ընդունել դեղորայքը, հատկապես, առանց բժշկի ցուցման:
5 խորհուրդ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կողմից.
Փորձեք փողոցում չգտնվել, երբ արեւն առավել ակտիվ է՝ կեսօրից մինչեւ ցերեկը ժամը 3-ն ընկած ժամանակահատվածում:
Հագուստը պետք է լինի թեթեւ, շնչող եւ բաց երանգավորմամբ կտորից (բամբակ կամ արեւապաշտպան նյութեր, որոնք սահմանափակում են քրտնարտադրությունը): Պետք է ավելացնել նաեւ գլխարկն ու արեւապաշտպան ակնոցները: Մաշկի բաց տարածքներին պետք է քսել արեւապաշտպան կրեմ գործոնի առնվազն 15 աստիճանով:
Փորձեք խմել օրական երկու բաժակ ջուր փողոց դուրս գալուց առաջ, այդ ընթացքում կամ մարզումներ կատարելիս: Ալկոհոլ պարունակող ընպելիքներ կամ կոֆեին չի թույլատրվում խմել:
Երբ դուք փողոցում եք, արեք փոքր կանգառներ ստվերային հատվածներում հանգստանալու, ջուր խմելու համար, այնուհետեւ շարունակեք ձեր ուղին:
Հետեւեք ձեզ բուժող բժշկի ցուցումներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...