«Տիտան» սարքը ստացել է նոր լուսանկարներ «Տիտանիկի» խորտակման վայրից
Բազմաթիվ փորձերից եւ փորձարկումներից հետո OceanGate ընկերության «Տիտան» մոչ սերնդի խորը ստորջրյա սարքն առաջին անգամ խորասուզվել է լեգենդար նավի կործանման վայր եւ արդեն ստացել հայտնի նավի նոր լուսանկարները, որը գտնվում է Հյուսիսային Ատլանտիկայում շուրջ չորս կիլոմետր խորության տակ, գրում է Planet Today-ը:
OceanGate-ի առաջին լուսանկարներում պատկերված է վիտրաժի շրջանակն ու գետնի սալիկի մասերը: Ստորջրյա սարքը նաեւ ֆիքսել է «Տիտանիկի» այլ բեկորները:
Ինչպես նշում են մասնագետները, այդպիսի արշավախմբերը նախատեսվում է անցկացնել ամեն տարի, որպեսզի գրանցվի նավերի քայքայման արագությունը, ուսումնասիրվի արհեստական խութում ձեւավորված ծովային կյանքը, ինչպես նաեւ կազմվի հայտնաբերված արտեֆակտների քարտեզը:
Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով՝ Տիտանիկի կորպուսն ամբողջովին կքայքայվի 40 տարի անց: Սակայն նավի խորտակման մասին արշավախմբերի վեճերը չեն պակասում. գիտնականները պնդում են, որ այդպիսի առաքելությունները, որոնք անցկացվում են մի քանի տասնամյակ շարունակ նավի բեկորները հայտնաբերելու պահից ի վեր էլ ավելի են թուլացրել 108-ամյա կորպուսը:
Ստորջրյա սարքերի եւ խորտակված նավի միակցման հետեւանքով զգալիորեն մաշվել է զբոսանքի համար նախատեսված տախտակամածը: Բացի այդ, բազմաթիվ արտեֆակտներ, որոնք ունեն հնագիտական նշանակություն, կորել են տարատեսակ մասնավոր արշավախմբերի հետեւանքով: Սակայն մյուս կողմից առանց հետազոտական արշավախմբեր անցկացնելու հնարավոր չէ ստանալ տեղեկատվություն նավի մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...