Ինչպես երիցուկով ներկել մազերը
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը ներկում է վարսերը եւ դրա համար տարբեր ներկեր, խոտաբույսեր եւ բույսեր է օգտագործում։ Որպես ներկող միջոց՝ կարելի է օգտագործել երիցուկը, կալենդուլան, հինան, ընկույզը, սոխի կճեպները եւ այլն։ Իհարկե, կան քիմիական նյութերից պատրաստված բազմազան ներկեր, բայց մի շարք վարսավիրներ դեռ նախընտրում են բնական միջոցներով ներկել իրենց հաճախորդների մազերը։
Երիցուկի օգատգործման դեպքում վարսերի գույնն ավելի բաց է դառնում։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել շագանակագույն եւ շեկ մազերի դեպքում, քանի որ արդյունքն ավելի ակնհայտ է լինում։ Բացի վարսերը ներկելուց երիցուկը նաեւ նպաստավոր ազդեցություն է ունենում մազերի վրա՝ սնուցելով եւ գեղեցիկ փայլ հաղորդելով դրանց։
Այսպիսով, ինչ է անհրաժեշտ վարսերը երիցուկով ներկելու համար
Հարկավոր է 2 ճաշի գդալ երիցուկի չորացրած ծաղիկները լցնել 1լ. տաք ջրի մեջ, 15 րոպե տաքացնել լուծույթը, հետո ֆիլտրել եւ սառեցնել։ Հաջորդիվ պետք է երիցուկի լուծույթով լվանալ մաքուր վարսերը։
Ավելի էֆֆեկտիվ միջոց ստանալու համար պետք է 8 ճաշի գդալ երիցուկի չորացրած ծաղիկները լցնել մեկ ու կես բաժակ տաք ջրի մեջ։15 րոպե լուծույթը տաքացնելուց եւ սառեցնելուց հետո հարկավոր է ֆիլտրել լուծույթը, ավելացնել կես կիտրոնի հյութ եւ 2 ճաշի գդալ ցանկացած բուսական յուղ։ Ստացված խառնուրդն արդեն կարելի է քսել վարսերին։ Մի քանի րոպե անց հարկավոր է մազերը սանրել, իսկ հետո լվանալ եւ չորացնել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...