Ո՞ր ըմպելիքներն են ամենավնասակարն առողջության համար
Առողջության համար վնասակար կարող են լինել ոչ միայն ալկոհոլ պարունակող, այլեւ առանց ալկոհոլի ըմպելիքները։ Դրանցից ամենավնասակարների մասին պատմում է Eat This, Not That! պարբերականը։
Սննդաբան Հոլի Քլեյմերը հավաստիացնում է, որ զովացնող ըմպելիք ավելի լավ է չխմել։
«Այն ոչ միայն մեծ քանակությամբ շաքար է պարունակում, այլեւ այնպիսի կոնսերվանտներ եւ բաղադրիչներ, ինչպիսին են դեղին 5-ը (E102 սննդային ներկանյութ) եւ նատրիումի բենզոնատը»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ Mountain Dew-ի 350 միլիլիտրին բաժին է ընկնում շաքարի 46 գրամ, դա շատ ավելին է, քան Ամերիկյան սրտաբանական աոցիացիան խորհուրդ է տալիս օգտագործել օրական (ոչ ավելի, քան շաքարի 36 գրամ օրական՝ տղամարդկանց եւ ոչ ավել, քան 25 գրամ օրական՝ կանանց համար)։
Սննդաբան Թինա Մարինաչիոն, իր հերթին, խորհուրդ է տալիս հրաժարվել ֆրապուչինոյից՝ սառը սուրճ, որը վաճառվում է Starbucks-ում։ Ամենավնասակարը, նրա խոսքով, երկակի շոկոլադե ֆրապուչինոն է սերուցքով, որը պարունակում է 47 գրամ շաքար 470 միլիլիտրում։
Սննդաբան Հեյդի Մորետին հավաստիացնում է, որ դիետիկ գազավորված ըմպելիքները նույնպես շատ վնասակար են առողջության համար։
«Դիետիկ գազավորված ջրի սարքերը, միեւնույն է, ըմպելիքը քաղցրացնելու համար սախարին են ավելացնում, որը պոտենցիալ քաղցկեղածին է,- նշել է մասնագետը։- Ցավոք, սարքերի այդ ըմպելիքներում կա նաեւ ասպարտամ, որը վնասում է աղիների միկրոֆլորային»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...