3000 տարի առաջ մահացած տղամարդը շնաձկան հարձակման առաջին հայտնի զոհն է
Տղամարդը, որը մահացել է 3000 տարի առաջ՝ հավանաբար մ.թ.ա. 1370-1010 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում, շնաձկան հարձակման ամենահին հայտնի զոհն է: Մնացորդները հայտնաբերվել են ճապոնական արշիպելագում՝ Ներքին ծովի Սեթո ափին, գրում է The Independent-ը:
Օգտագործելով հնագիտության եւ դատաբժշկական տեխնիկայի համադրությունը՝ հետազոտողների միջազգային խումբը, ներառյալ Օքսֆորդի համալսարանի թիմը, մանրակրկիտ կերպով վերստեղծել է այն, ինչ տեղի է ունեցել շնաձկան հետ հանդիպման ժամանակ:
Journal of Archeological Science: Reports-ում հրապարակված ուսումնասիրության ժամանակ գիտնականները մարդկային կմախքի մնացորդների 3D մոդելին հարվածներ են հասցրել՝ հեշտացնելով պատկերացումը եւ վերլուծությունը:
Նրանք հայտնաբերել են մոտ 800 վերք, որոնք վկայում են, որ հարձակման պահին զոհը, ամենայն հավանականությամբ, ողջ է եղել: «Տուժածն ունի շնաձկան հարձակման հետեւանքով առնվազն 790 մահացու տրավմատիկ վնասվածքներ, ներառյալ խորը կտրված ոսկրային խոռոչները, ծակերը, շերտերով կտրվածքները եւ բութ առարկայով հարվածները»,- գրում են հետազոտողները:
«Վերքերը վկայում են այն մասին, որ հարձակման պահին զոհը ողջ է եղել, նրա ձախ ձեռքը կծելով պոկել են»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...