5 կարեւոր գործոն. ի՞նչ գիտենք կորոնավիրուսի հնդկական տարբերակի մասին
Կորոնավիրուսի նոր հնդկական տարբերակը, որն անվանվում է դելտա (В.1.617.2), հանգեցրել է հիվանդացությունների մեծ թվի Հնդկաստանում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է 2020թ. դեկտեմբերին։ Ավելին, այդ շտամն այժմ հայտնաբերում են նաեւ շատ այլ երկրներում։
Ի՞նչ է այսօրվա դրությամբ հայտնի վիրուսի այդ տարբերակի մասին։
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ է առաջին անգամ ի հայտ եկել В.1.617.2-ը։ Վիրուսի տարբերակն անվանում են հնդկական միայն այն պատճառով, որ այնտեղ է գաղտնազերծվել նրա գենոմը, եւ այդ երկրից է սկսվել դրա ակտիվ տարածումը։ Սակայն չի բացառվում, որ այն ծագել է այլ երկրում։
Դելտան վիրուսային տարբերակներից ընդամենը մեկն է, որոնք առաջ են բերում բժշկական հանրության անհանգստությունը։ Այն երկու եղբայր ունի՝ В.1.617.1 եւ В.1.617.3, որոնք նույնպես կարող են վարակի խոշոր բռնկումների պատճառ հանդիսանալ, տեղեկացնում է Medportal.ru-ն։
Վիրուսի հնդկական տարբերակը շատ ավելի վարակիչ է, քան ավելի վաղ լայն տարածում ստացածները, ներառյալ ժամանակին աղմուկ հանած ալֆան (В.1.1.7) Մեծ Բրիտանիայից։
Դելտան կարողանում է արդյունավետորեն խաբել իմունիտետին, այդ թվում նրան, որն առաջանում է պատավստումից հետո։ Պատվաստանյութերն արդյունավետ են այդ վիրուսի դեմ, բայց ոչ այնքան, ինչպես չինական եւ բրիտանական վիրուսների դեմ։ Ավելին, COVID-19-ի ծանր ընթացքից հուսալի պաշտպանության համար անպայման պետք է երկու չափաբաժին պատվաստանյութ ստանալ։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նոր վիրուսն ավելի մահաբեր է։ Բայց, համաձայն նախնական վիճակագրության, այս տարբերակով վարակումը հանգեցնում է հոսպիտալացումների ավելի մեծ թվի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...