Շոգին ի՞նչ պետք է անեն քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ
Շոգը Երեւանում վտանգ է ներկայացնում առողջ մարդկանց համար, իսկ քրոնիկական հիվանդություններ ունեցող պացիենտների համար այն վտանգավոր է կրկնակի։
Եթե ձեզ ընդհանուր առմամբ առողջ մարդ եք համարում, մի քանի պարզ խորհուրդներ կօգնեն նվազեցնել անհարմարավետությունը շոգի ժամանակ։ Բայց ի՞նչ անել, եթե քրոնիկական հիվանդություններ ունեք։
Մասնագետների խոսքով՝ շոգն ամենամեծ սպառնալիք է ներկայացնում սիրտ-անոթային հիվանդություններ եւ հիպերտոնիա ունեցող մարդկանց համար։ Այդ պացիենտներին մասնագետները խորհուրդ են տալիս շոգին դուրս չգալ փողոց։ Բանն այն է, որ շոգին արյունը թանձրանում է, սրտի բեռնվածությունը՝ ավելանում։ Զարկերակային ճնշումը նման պայմաններում կարող է բարձրանալ, իսկ եթե մարդը հիպերտոնիկ է, այն կարող է հասնել վտանգավոր նիշերի։
Բացի այդ, սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ, որպես կանոն, վատ են զգում շոգ եղանակին այտուցների ու օդի անբավարարության, սրտի վրա բարձր բեռնվածության պատճառով։
Քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց նաեւ խորհուրդ է տրվում բավականաչափ ջուր խմել օրվա ընթացքում, եթե, իհարկե, դրա համար լուրջ հակացուցումներ չկան։
Խորհուրդ է տրվում նաեւ խոնավացնել օդը սենյակներում։ Ընդունված է համարել, որ ավելի հեշտ է շնչել խոնավ օդը, հատկապես թոքերի հիվանդություններ ունեցող մարդկանց համար։
Խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ այն մասին, թե արդյոք անհրաժեշտ չէ փոխել մշտապես օգտագործվող դեղամիջոցների չափաբաժինները։
Եթե օգտագործում եք դեղամիջոցներ, որոնք ազդում են ջերմակարգավորման եւ օրգանիզմում հեղուկի հավասարակշռության վրա, քննարկեք ձեր բուժող բժշկի հետ՝ չկա՞ արդյոք անհրաժեշտություն շոգ եղանակին անցնելու այլ դեղամիջոցների կամ փոխել չափաբաժինները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...