Ի՞նչ է զգում Մխիթարյանը, երբ իր անունը վանկարկում է մարզադաշտի մի ամբողջ սեկտոր
vivaronews.am-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Матч ТВ»-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչ զգացողություն է ունենում, երբ իր անունը վանկարկում է մարզադաշտի մի ամբողջ սեկտոր:
«Ինձ համար դա շատ հաճելի է: Դա ստիպում է նույնիսկ ավելի լավ խաղալ և շատ ավելին անել հանուն թիմի»:
Պատասխանելով այն հարցին, թե որքան դժվար է լինել 6-րդ հորիզոնականում ու առջևում ունենալ մի խումբ թիմեր, Մխիթարյանն ասել է. «Բոլորը գիտեն, որ մենք 6-րդ հորիզոնականում ենք, սակայն մենք պայքարում ենք, հաղթում: Մարդիկ մտածում են, որ ետևում պայքարող թիմ կա: Նրանք լարվում են: Մենք ընթանում ենք նրանց ետևից և ի վերջո կհասնենք»:
Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե իր համար որն է ավելի կարևոր՝ գո՞լ խփել, թե՞ կատարել գոլային փոխանցում:
«Ինձ համար կարևոր է թե՛ գոլ խփել, թե՛ գոլային փոխանցում կատարել, բայց ամենից հաճելին խաղը հաղթելն է: Մեզ այժմ հաղթանակներ են պետք, քանի որ ցանկանում ենք մոտենալ առաջատար քառյակին»,- ասել է Մխիթարյանը:
Հարցին, թե հայ ֆուտբոլիստն զգո՞ւմ է արդյոք, որ խաղադաշտում լինելով Պոգբա և Իբրահիմովիչ՝ ինքն է դարձել «Յունայթեդի» առաջատարը, Մխիթարյանը պատասխանել է. «Ես իմ աշխատանքն եմ կատարում, փորձում եմ այնպես անել, որ այն, ինչ պահանջվում է ինձնից, ստացվի: Կարևոր չէ այն, թե ով է իր ետևից տանում թիմը, այլ կարևորն այն է, որ մենք արդյունք ունենք»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա