Աշխատանք փնտրելու հարցում հաջողության հասնելու հինգ կանոն
1. Ցանկությունների ցանկ
Գրառեք, թե ինչ սպասելիքներ ունեք ապագա աշխատանքից. պաշտոն, աշխատավարձի չափ, աշխատանքային ռեժիմ եւ օրակարգ, բոնուսներ։ Առաջինը նշեք այն կետը, որը ձեզ համար ամենակարեւորն է։ Ամենավերջում նշեք ձեզ համար այնքան էլ մեծ նշանակություն չունեցող կետը։
Պետք է հնարավորինս մանրամասն նկարագրել ձեր երազանքների աշխատանքը։ Նախ՝ դա թույլ կտա աշխատանք փնտրելիս անմիջապես ուշադրություն դարձնել ձեզ համար կարեւոր մանրուքների վրա։ Իսկ հարցարզույցի ընթացքում կկարողանաք վստահաբար պատասխանել, թե ինչու եք ցանկանում աշխատել հենց այդ պաշտոնում եւ այդ ընկերությունում։
2. Պահանջների ցանկ
Եթե հասկանում եք, որ ցանկալի աշխատանքը ստանալու համար պետք է սովորել, ապա՝ ի գործ։ Կազմեք գործերի ցուցակն ու սկսեք։ Համացանցում այժմ շատ են անվճար դասընթացները (սկսած անգլերենի առցանց դասընթացներից մինչեւ կայքերի ձեւավորում)։ Եթե հնարավորություն ունեք, առանց միջոցներ խնայելու գրանցվեք դասընթացների։ Ինքնակրթությունը շատ կարեւոր է երազանքին հասնելու ճանապարհին։
3. Ռեզյումե
Ռեզյումեն պետք է գրագետ կազմել, մի քանի անգամ ուշադրությամբ ստուգեք այն։ Ճիշտ կլիներ, որ եւս մեկ անգամ այն ստուգեր, օրինակ, ձեր ընկերը. թարմ հայացքով ավելի հեշտ է նկատել սխալներն ու թերությունները։
Կից նամակը կատարյալ օգնական է։ Այն կօգնի, որ ձեր ռեզյումեն աչքի ընկնի։ Գրեք այն՝ հաշվի առնելով նկարագրված պահանջները եւ փորձեք հակիրճ պատմել ձեր ուժեղ կողմերի մասին։ Այդ նամակից պետք է պարզ լինի՝ ինչո՞ւ եք դուք եւ այդ աշխատանքը «միմյանց համար ստեղծված»։ Եվ, վերջապես, աշխատանքի համար պաշտոնական էլեկտրոնային փոստ ունեցեք։
4. Ակտիվ որոնում
Բացի աշխատանքի տեղավորման կայքերից, այսօր արդիական է նաեւ աշխատանք փնտրել սոցկայքերի միջոցով։ Եթե հաստատ գիտեք, թե ինչ ընկերությունում եք ցանկանում աշխատել, օգտակար կլինի դառնալ նրա էջերի հետեւորդը։ Սոցկայքերում շատ են նաեւ խմբերը, որտեղ աշխատանք են առաջարկում։
5. Զանգահարեք
Հաճախ մեկ թափուր աշխատատեղի համար այնքան շատ թեկնածուներ են լինում, որ մենեջերները չեն հասցնում ծանոթանալ բոլոր ռեզյումեներին։ Եթե իսկապես ցանկանում եք տվյալ ընկերությունում աշխատել, զանգահարեք։ Իմացեք՝ արդյո՞ք ստացել են ձեր նամակները եւ հնարավոր է՞ հացարզույց նշանակել։ Եթե նույնիսկ հարցազրույցի չկանչեն, մեծ է հնարավորությունը, որ ձեր ռեզյումեն կուսումնասիրեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...