Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին

նիկոլի հրեշավոր ծրագիրը. «Գերիներ՝ Սյունիքի միջանցքների դիմաց»

Արագածոտնյան սողեսող կամ գաղտնի այցից սկսած, պարտության խորհրդանիշը, այլ կերպ ասած նիկոլը, պարբերաբար անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին, տարօրինակ ակնարկներ անում, խոսում թշնամանքից, նույնիսկ անցնում տաֆտալոգիայի եւ խոսում թշնամանքի կառավարման մասին: Ի՞նչ է ուզում ասել կապիտուլյանտը, ի՞նչ է ցանկանում հասկացնել: Նա դեռ այնքան համարձակություն չունի, որ ասի այն, ինչ իրականում ուզում է:  

«Թուրքիան մեր թշնամին է, որը նաեւ մեր հարեւանն է: Այսօր իրենց տարածաշրջանից դուրս թշնամի ունեն միայն գերտերությունները: Մենք ասում ենք, որ ի վերջո, եկել է ժամանակն արձանագրելու, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի, որովհետեւ այն, երբ եռում է, որեւէ պահի բերում է պայթյունի»,- երեկ խորհրդարանում հայտարարել է պարտության խորհրդանիշը: 

Իսկ ի՞նչ է կառավարելի թշնամանքն ըստ նիկոլի: Մինչ «կառավարելի թշնամանքին» անդրադառնալը հիշեցնենք, որ արագածոտնեցի դպրոցական միջին եւ ցածր դասարանների մի խումբ աշակերտների առաջ ելույթ ունենալիս կապիտուլյանտը խոսում էր այս տարածաշրջանում ապրելու եւ թշնամանքի ծագման մասին:

«Բայց այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ո՞րն է՝ հետեւյալն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, եւ մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այնքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ ընկալում են որպես թշնամի: Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսն սկսվել է»,- երեխաներին ասում էր պարտության խորհրդանիշը:

Ընդգծենք, նա ասում է, թե չգիտի, տեղյակ չէ, թե երբ է սկսվել թշնամանքը: Եւ այս մարդը ոչ միայն երեք տարի ղեկավարեց երկիրը, այլ անգամ հավակնում է շարունակել կառավարել: Մարդ, որը չգիտի, թե որտեղից է հայ-թուրքական թշնամանքը սկսվում, մարդ, որը խոսում է թշնամանքի կառավարման մասին, հավակնում է շարունակել երկիր ղեկավարել, երբ իր պատկերացումների պատճառով երկիր պատերազմ բերեց ամենածանր հետեւանքներով:

Վերադառնանք թշնամանքի կառավարման մասին նիկոլի տաֆտալոգիային: Եւ վերջապես ի՞նչ է ուզում ասել այս կապիտուլյանտը, որ չի կարողանում ասել: Ըստ օդում կախված լուրերի, Շուշին ադրբեջանցիներին հանձնած արարածը եւս մեկ գործարք է կնքել հարեւան երկրի «կիրթ» առաջնորդի հետ: «Գերիներ՝ միջանցքներիի դիմաց»: Սա է գործարքի անվանումը: 

Ընտրարշավի սկզբում կամ միջնամասում, ըստ պայմանավորվածության, Ադրբեջանը վերադարձնում է գերիներին, իսկ պարտության խորհրդանիշը ստորագրում է Սյունիքով Ադրբեջանին Նախիջեւանին կապող միջանցք տրամադրելու մասին համաձայնագիրը կամ պայմանագիրը: Ընդ որում, այդ միջանցքը բաղկացած է լինելու երկու մասից. երկաթուղագիծն անցնելու է Մեղրիով, իսկ ավտոճանապարհը՝ Սիսիան-Գորիսով:

Ահա հենց սա է թշնամանքի կառավարումը ըստ Հայաստանի բոլոր ժամանակների ամենաամոթալի եւ խայտառակ ղեկավարի պատկերացումների: Նա ասում է՝ եկեք մեր տարածքի կարեւոր հատվածները հանձնենք թշնամուն, միայն թե նա շատ չբարկանա եւ թշնամանքը չվերածի պայթյունի:

Ամենայն հավանականությամբ, կապիտուլյանտի այս հանցավոր գործարքի մասին տեղյակ են նաեւ Մոսվայում: Պատահական չէ, որ Երեւանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել է, որ երեք երկրների ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք `փոխշահավետ հիմունքներով:

«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որեւէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համաձայնություն եւ որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհակասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», - շեշտել է Լավրովը հատուկ նիկոլի համար։

Անկասկած, Ռուսաստանը ոգեւորված չէ Հայաստանի տարածքը ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանի թիվ մեկ ռազմաքաղաքական կառույցին տրամադրման հեռանկարով:

Եւ չնայած Ռուսաստանի առավել քան հստակ եւ խիստ զգուշացմանը, կապիտուլյանտը, կարծես թե, ծրագրում է իրականացնել Հայաստանը վերջնականապես ծնկի բերող գործողությունը: Կհաջողվի՞ նրան, թուրքերին, ադրբեջանցիներին իրականացնել այս ծրագիրը, իհարկե, կախված է մեզնից յուրաքանչյուրից:

«Գերիներ՝ Սյունիքի միջանցքների դիմաց» ծրագիրը նիկոլի հիմնական խաղաքարտն է: Նա հենց դրա վրա է կառուցել ամբողջ ընտրարշավը: Ավելի պարզ ձեւակերպենք. նիկոլն ասում է՝ ինձ հետ միասին թող կործանվի ամբողջ երկիրը:

Մենք ենք որոշելու թույլ տանք նրան անել այս հրեշավոր ծրագիրը, թե ոչ:

Գեղամ Նազարյան

Top-News.am